Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտվեց ծանրամարտի ուսանողական համաշխարհային 3-րդ առաջնությունը:
Վերջին օրը գերծանր՝ +105 կգ, քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Հայկ Հակոբյանը եւ Անդրանիկ Հովհաննիսյանը: Անդրանիկը երկամարտի 355 (155+200) կիլոգրամով բավարարվեց չորրորդ տեղով: Իսկ ահա նրա թիմակիցը՝ Հայկ Հակոբյանը (լուսանկարում), պայքարում էր ոսկե մեդալի համար: Ի վերջո, հայաստանցին երկամարտում ցույց տվեց 402 (185+217) կիլոգրամ՝ նույնքան, որքան հաղթող ճանաչված ռուսաստանցի Էդուարդ Մեժգիկովը, եւ կրկին միայն անձնական քաշի պատճառով ոսկին զիջեց մրցակցին:
Էյլաթում մրցահարթակ մտած հայաստանցի ութ ծանրորդներից վեցը մեդալ նվաճեցին, որոնցից չորսը՝ արծաթե, երկուսը՝ բրոնզե:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ