Անդրբայկալյան երկրամասի Մոգոտույ շրջանում Հայաստանի քաղաքացու դեմ քրեական գործ է հարցուվել: 34-ամյա Հայկ Մանուկյանը մեղադրվում է ռազմամթերք գողանալու մեջ: Այս մասին հայտնում է «Զաբինֆո» լրատվականը:
Հայկ Մանուկյանը զորավարժարանից հավաքել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը պատկանող 134,5 հազար ռուբլի արժողությամբ զինամթերք, այնտուհետև բարձել է իր մեքենայի մեջ ու դուրս եկել զորավարժարանից: Սակայն ճանապարհին ռազմական ոստիկությունը կանգնեցրել է նրան, հայտնաբերել և վերցրել է զինամթերքը:
Ըստ մասնագետների, զինամթերքները պայթյունավտանգ էին: Վնասվելուց, ջերմաստիճանի բարձրացումից նրանք ցանկացած պահի կարող էին պայթել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև