Հյուսթոնի արվեստի թանգարանում այս օրերին ցուցադրվում է պատերազմական լուսանկարչության անզուգական շարք: Գրում է «Էֆ Թի» հանդեսը:
Շարքի մեջ ներառված է նաև Ղարաբաղյան պատերազմից 1992թ. արված մի լուսանկար, որի հեղինակն է ամերիկահայ Ալեքսանդրա Ավագյանը, 1960թ ծնված: Նկարում պատկերաված կնոջը` Լեոնորա Գրեգրոյանին, իր 4-ամյա տղայի առջև տանջել և բռնաբարել են ադրբեջանցի զինվորականները, մինչև հայ զինվորները հասել են փրկության:
Ալեքսանդրա Ավագյանը ֆոտոլրագրող է: Նրա լուսանկարները հրապարակվել են «TIME», «LIFE», «The New York Times Magazine», «National Geographic» և այլ հանդեսներում: Օրերս Հայաստանի Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում բացվել է նրա անհատական ցուցահանդեսը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ