«Ասբարեզ» թերթը զրուցել է ԱՄՆ բանակում ծառայության անցած հայազգի Հայկ Թովմասյանի հետ, որը ԱՄՆ-ում հեռարձակվող հայկական «Հարիզոն» հեռուստաընկերությունում մի ժամանակ լուրերի թողարկումն էր վարում:
Հայկը պատմել է, որ ԱՄՆ բանակին զորագրվելը միայն ֆինանսական խնդիրների հետ էր կապված և ոչ մի հայրենասիրական նկռտումներ չկային: Նա պատմել է, որ հեշտ չէր ընկերանալ նրանց հետ, ովքեր երբեք հայ չէին տեսել. «Առաջին բանը, որ ասում են` դու ճանաչո՞ւմ ես Քիմ Քարդաշյանին կամ` դու առնչվել ես Քիմի հետ»:
Աֆղանստանում իր ունեցած փորձի մասին Հայկն ասում է` այ դա երևույթ էր. «1990-ականների սկզբին ես Հայաստանում էի ու մեկ այլ պատերազմի փորձ ունեցել եմ, բայց այդ ժամանակ ես փոքր էի ու ամբողջ օր զենքը ձեռքս չէր: Շատերը շոկի մեջ էին ընկնում, երբ պատկերացնում էին ինձ Աֆղանստանում, համազգեստը հագիս ու զենքը ձեռքիս»:
Հայկի կինը` Մարի Թովմասյանը, պատմում է, որ երկու շաբաթ էլ չէր անցել իրենց մեծ հայկական հասրանիքից, երբ եղավ Հայկի տեղակայման առաջին հրամանը. «Այդպես կատաղած չեմ եղել: Հիշում եմ նստած էի զինվորական տնակում ու լալիս էի: Բայց դա ընդամենը մեկ րոպե տևեց: Ես գիտեի, որ ոչինչ փոխել չեմ կարող, պետք էր դիմանալ և շարժվել առաջ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ