Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդական խորհրդարանի պատգամավորն առաջարկում է` Երիտասարդության միջազգային օրը դարձնել ներպետական

Նոյեմբեր 10,2012 16:04

Նոյեմբերի 10-ը Երիտասարդության միջազգային օրն է: Եվ «Արմատ» ակումբում այսօր այս թեման էր քննարկվում:
ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի երիտասարդական ենթահանձնաժողովի նախագահ, Հայ- սլավոնական համալսարանի ռեկտորի խորհրդական Հռիփսիմե Մարգարյանն ասաց, որ առաջնային խնդիրը նրանց զբաղվածությունն է: Ըստ նրա, շատերը գիտելիք ստանալուց հետո իրենց մասնագիտությամբ չեն աշխատում: Մարգարյանը նշեց, որ Հայ-սլավոնական համալսարանում ուսման հետ կապված խնդիրներ չեն առաջանում, իսկ ինչ խնդիր էլ, որ լինում է, իրենք շատ շուտ բարձրաձայնում են համապատասխան մարմիններին:
Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Ղևոնդյանի խոսքով, երիտասարդները շատ խնդիրներ ունեն, քանի որ 21-րդ դարի երիտասաարդը ցանկանում է նորովի հանդես գալ: Նա համոզված է` ուսանողության շրջանում մեծ խնդիրներ չկան, քանի որ նա գիտելիք պահանջողն է: Իր խնդիրը` գիտելիք ձեռք բերելն է:
«Բոլոր խնդիրների լուծումները կամաց-կամաց տրվում են»- հավաստիացրեց Ղեւոնդյանը:
Ըստ Ազգային Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահի, ով ՀՀԿ-ական է, երիտասարդությունը պետք է քաղաքական զարգացումներին էլ ակտիվ մասնակցի: Եթե նրանք այդ ոլորտում չկրթվեն, ապա տարիներ հետո մենք լուրջ խնդիրներ կունենանք: Ինքը բուհի ներսում քարոզչությամբ չի զբաղվում, դա անում է նրա տարածքներից դուրս:
Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր Մարտին Մովսիսյանը առաջարկում է, որ Երիտասարդության միջազգային օրը լինի ներպետական: Ասում է` շատ երկրնում է այդպես:
«Կարելի է այդ ուղղությամբ մտածել, ընտրել լավ օր եւ նշել նաեւ մեզ մոտ»,- նշեց Մովսիսյանը: Իր համար շատ ցավալի, երբ ծանոթներն ասում են, որ իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում, ճանապարհներ են որոնում այստեղից դուրս գալու համար: Ըստ նրա, պատճառներից գլխավորը այն է, որ երիտասարդը չի կարողնաում աշխատանք գտնել, սակայն Մովսեսյանը լավատես է, որ այդ խնդիրները կլուծվեն:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930