Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Ղազարյանի կարծիքից մինչև Լիլիթ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումներ

Նոյեմբեր 10,2012 15:39

Վերջերս «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Սիլվա Հակոբյանի նոր տեսահոլովակին, գրելով. «Նոր TV-ով տեսա արդեն Սիլվա Հակոբյանի կլիպը փոքրիկ երեխաների հետ: Փաստորեն, մեր աստղերը հենց սեռապես հասունանում են, սկսում են փոքրիկ բալիկների հետ կլիպեր նկարել))))»: Երգչուհին այս գրառմանը չի արձագանքել, ավելին, երգչուհու հայրը mamul.am-ի հետ զրույցում ասել է, որ ցանկացած գնահատականի, կարծիքի Սիլվան նորմալ է վերաբերվում, քանզի յուրաքանչյուրն ունի իր ազատ արտահայտվելու իրավունքը, բայց քանի որ Սիլվան շատ է զբաղված, ավելին, համերգային ծրագրով ԱՄՆ-ում է, իր էջում չի արձագանքի Պետրոս Ղազարյանի գրառմանը:

Սիլվա Հակոբյանը համերգային ծրագրով է ԱՄՆ-ում, իսկ «POP հանրագիտարանի»-ի հաղորդավարուհի Արփինե Գաբրիելյանը՝ նոր հաղորդման հետքերով: Հաղորդման հեղինակ, լրագրող եւ հաղորդավար Մհեր Բաղդասարյանն օրերս է վերադարձել եվրոպական ուղեւորությունից, իսկ Արփինե Գաբրիելյանը մեկնել է Միացյալ Նահանգներ  ոչ թե սկանդալների, այլ` հույզերի հետևից: Այս մասին տեղեկացրել է Bravo.am-ն ու նշել, որ հաղորդավարներն արտերկրում ապրող հայ հայտնիների մասին նոր շարք են նկարահանում:

Միշտ էլ նոր ծրագրերը քննարկման են ենթարկվում հեռուստադիտողների կողմից, թե ինչպես կընդունվի այս հաղորդումը՝ դեռ ոչ ոք չի կարող ասել, փոխարենը վաղուց արդեն սկսել են քննարկել, սիրել ու չսիրել «The Voice of Armenia» ծրագիրը, որի մեկնարկից հետո բուռն քննարկման ենթարկվեց հատկապես Սոֆի Մխեյանի՝ ժյուրիի անդամ լինելու կարգավիճակը: Ոմանք կարծում էին, թե ժյուրիի կարգավիճակում պետք է լիներ ավելի փորձառու մեկը, ոմանք էլ, սիրելով երգչուհուն, կարևորում էին նրա մասնակցությունը նախագծում և ողջունում ընտրությունը: Այս քննարկումների մասին 168.am-ի հետ խոսել է նաև Սոֆի Մխեյանը. «Քանի որ այս ֆորմատը հոլանդացիներին է պատկանում, իմ՝ տարիների ընթացքում կատարած աշխատանքն ամբողջությամբ զննել են հոլանդական «Talpa» ընկերությունը և «Արմենիա» հեռուստաընկերությունը, որոնք էլ հաստատել են «The Voice of Armenia» ծրագրում իմ մասնակցությունը» ,- ասել է երգչուհին՝ շեշտելով, որ շատ կարևոր է հասկանալ, որ մարզիչը ժյուրի չէ:

Մինչ քննարկումներ են սկսվում ու ավարտվում տարբեր նախագծերի, մասնակիցների ընտրությունների, հանրային դեմքերի մասին, Լիլիթ Հովհաննիսյանը չի զլանում իր մասին նորություններ հայտնել՝ ֆեյսբուքում գրառում կատարելով: Վերջերս էլ գրել է. «Ես երեկ գտա իմ կյանքի նոր ընկերոջը:))) Հ.Գ Շնորհակալ եմ շատ հաճելի ու բառիս բուն իմաստով ՄԵԾ անակնկալի համար)))»:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930