Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հանցադրվագներ մի շարք գողություններ կատարած կանանց գործունեությունից

Նոյեմբեր 10,2012 14:56

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ ոստիկանության ծառայողները նոյեմբերի 2-ին, բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով, Քանաքեռի 6-րդ փողոցից բերման էին ենթարկել 1966 թ. ծնված Էլմիրա և Գայանե Սարգսյաններին:
Պարզվել էր, որ նրանք, հագուստ վաճառելու պատրվակով, պարբերաբար մտել էին Երևան քաղաքի և մի շարք մարզերի բնակարաններ. նրանցից մեկը խոսակցությամբ շեղել էր տանտիրոջ ուշադրությունը, իսկ մյուսը` գողացել ձեռքի տակ ընկածը` հիմնականում գումար: Երբեմն նրանց էր միացել նաև Էլմիրա Սարգսյանի քույրը` 1972 թ. ծնված Ալվարդ Սարգսյանը:
Ոստիկանները կասկածները, որ Սարգսյանների հանցավոր գործողություններից տուժածներն անհամեմատ շատ են, հիմնավորեցին հերթական տուժողները:

                                                                             ***
Նոյեմբերի 9-ին, ժամը 14.05-ին, Երևանի Արցախի փողոցի բնակչուհի, 86-ամյա Աննա Ղ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 8-ին դիտելով «Հերթապահ մաս» հաղորդաշարը՝ ճանաչել է Էլմիրա Սարգսյանին, որը ս/թ. հոկտեմբերի կեսերին, ժամը 16.00-ի սահմաններում, հագուստ վաճառելու պատրվակով մուտք է գործել իր բնակարան և ուշադրությունը շեղելով` հյուրասենյակի սեղանի վրա դրված պայուսակից գողացել 450.000 դրամ և ոսկյա զարդեր:

                                                                             ***
Մեկ այլ տուժող նոյեմբերի 9-ին դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Կոմիտասի պողոտայի բնակչուհի, 70-ամյա Ռիմա Ն.-ն հայտնել է, որ նախորդ երեկոյան դիտելով «Հերթապահ մաս» հաղորդաշարը՝ ճանաչել է Էլմիրա և Գայանե Սարգսյաններին, որոնք ս/թ. ապրիլի 25-ին, ժամը 13.00-ի սահմաններում, պղպեղ և գիշերային հագուստ վաճառելու պատրվակով մտել են իր բնակարան ու շեղելով իր ուշադրությունը` բնակարանի ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից գողացել են 590.000 դրամ, իսկ պահարանում դրված պայուսակից՝ 16 գ կշռով ոսկյա 2 ժամացույց:
Գողությունների փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930