Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը ՀՀԿ-ին չի կաշկանդի

Նոյեմբեր 10,2012 14:40

«ՀՀԿ-ն ոչնչից չի կաշկանդվում»,- երեկ «Առավոտի» հարցին՝ եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջադրի իր թեկնածությունը 2013-ի նախագահական ընտրություններում, դա ՀՀԿ-ին շա՞տ կկաշկանդի, հակադարձեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել էր. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մարզային կառույցներում գերիշխող տեսակետը այն է, որ ԲՀԿ-ն 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով, եւ այդ թեկնածուն պետք է լինի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը»:
Դեկտեմբերի 15-ին կայանալիք համագումարում ՀՀԿ-ն կառաջադրի իր թեկնածուին, եւ Շարմազանովի համոզմամբ՝ ՀՀԿ-ում պահպանվում է վստահությունը, որ վերընտրվելու է Սերժ Սարգսյանը. «Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մենք համոզված ենք, որ ով էլ առաջադրվի՝ պայքարելու է երկրորդ տեղի համար»: Մեր դիտարկմանը՝ եթե ընդդիմությունը կոնսոլիդացվի ԲՀԿ-ի թեկնածուի շուրջ, Շարմազանովը հակադարձեց. «Ընդդիմությունը պառլամենտական ընտրությունների ժամանակ էլ էր կոնսոլիդացվում: Բացի այդ, ես չեմ կարծում, որ ընդդիմադիր ողջ սպեկտորը մեկ անձի շուրջ պետք է կոնսոլիդացվի»: Ինչ մնում է մեր մյուս դիտարկմանը՝ եթե իշխանության շուրջ կոնսոլիդացվում են, ինչո՞ւ ընդդիմության շուրջ հնարավոր չէ, մեր զրուցակիցը հակադարձեց. «Իշխանության եւ նախագահի շուրջ կոնսոլիդացվել է հասարակությունը»:
Նելլի  ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930