Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր, պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե արդյոք ոստիկանությունում լինելու են կադրային փոփոխություններ, ասաց, որ ոստիկանությունում պաշտոնակությունները շարունակական և պարբերական բնույթ են կրելու:
՛՛Ուղիղ կես ժամ հետո խորհրրդակցություն է հրավիրված, քննարկելու ենք անտառահատումների հարցը, և բոլոր մեղավոր ոստիկանների մի մասը ազատվելու է, մյուս մասը վերցվելու է կադրերի հսկողության տակ: Համակարգի ինքնամաքրումը այսպես է լինելու՛՛,-ասաց ոստիկանապետը: