Իսպանիայի Լեոն քաղաքում շարունակվող շախմատի այդ երկրի ակումբային առաջնության հինգերորդ տուրում «Linex-Magic Extremadura» ակումբը, որի կազմում հանդես են գալիս հայաստանցի գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, ոչ-ոքի՝ 3:3, արեց «C. E. Forment Martinens»-ի հետ եւ նահանջեց երրորդ հորիզոնական: Գաբրիելը երկրորդ խաղատախտակի առջեւ միավորը բաժանեց մրցակցի հետ, իսկ չորրորդ խաղատախտակի առջեւ հանդես եկող Սամվելը հաղթանակ տարավ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ