Լրահոս
Օրվա լրահոսը

Փելեշյանը լա~վ «ապտակեց»…

Նոյեմբեր 10,2012 00:04

Օրերս Երեւանի թատրոնի ու կինոյի ինստիտուտում Արտավազդ Փելեշյանը «բաց»  դաս անցկացրեց ուսանողների հետ: Ու լավ էր, որ դրանից առաջ ցուցադրվեցին նրա ֆիլմերը, որոնք երիտասարդները բառացիորեն ոտքի վրա նայեցին: Ուրախացա, որ ամեն ինչ կորած չէ, որ սերիալախեղդ ու ռաբիսածուծ Հայաստանում երիտասարդները կարող են ժամերով վավերագրական ֆիլմ նայել, որտեղ էրոտիկ տեսարաններ կամ քրեական տարրերի իդեալականացման կադրեր չկան:

Արտավազդ Փելեշյանը, փաստորեն, ակամա «ապտակեց»  հայրենի TV-ներին, որոնց «ռեյտինգ» բերողը ոչ թե արժեքների քարոզումն է, այլ պարզունակ սերիալներն ու անհամ հաղորդումները՚  դիցուք, Քարդաշյանի ներքնազգեստի, հերթական սիրավեպի կամ ռեփեր Տիմոտիի մեքենայի ու դաջվածքների մասին:

Ինքան էլ ականջդ ու աչքդ խոթեն անմակարդակը, միեւնույն է՚ բարձրարվեստ ամեն ինչը պահանջված է, թեկուզ ենթագիտակցորեն…Այսօր Երեւանում որակյալ երաժշտության համերգներին էլ ասեղ գցելու տեղ չկա, ու պատճառն այն չէ, որ դրանց մասին «ճղճղան» ասուլիսներ են եղել կամ աշխարհահռչակ կոլեկտիվների են 2 ինքնաթիռով  բարձր հովանիների ներքո Հայաստան բերել…

Ցանկացած «շրջանակում», լինի փառատոն, թե ինչ-որ մեկը բիզնես-նախագիծը, արժի նման լեգենդների թեկուզ մեկ օրով վերադարձնել Հայաստան, ու հենց հայազգի լեգենդների, ու ոչ թե օտարների,  որ հետո  ուրախանանք, թե կերել-խմել են Գառնի-Գեղարդներում ու գոհ մնացել հայկական հյուրընկալությունից: Նախ մե’րը պիտի արժեւորենք ու վերաճանաչենք, բնականաբար չպարփակվելով նեղ-ազգային պատյանի մեջ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930