Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. ԲՀԿ-ն Մարտի 1-ի համար կրում է քաղաքական պատասխանատվություն

Նոյեմբեր 09,2012 22:22

Մարտի 1-ի իրական մեղավոր, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը տեսնում է Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Այդ մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է ինքը՝  Զուրաբյանը:

«Մարտի մեկի իրական մեղավոր ես տեսնում եմ ռեժիմին: Ռեժիմի բաղկացուցիչ մաս եղել են այդ օրվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը՝ որպես վարչապետ, եւ նաեւ մարդ, ով հռչակվեց, կամ ինքնահռչակվեց հաղթող նախագահ ընտրություններում: Իշխանությունը փոխանակ փորձեր ծագած ճգնաժամը լուծեր քաղաքական բանակցությունների միջոցով, որոշեց դիմել ուժի», -ասել է ՀԱԿ համակարգողը:

Ըստ ԱԺ պատգամավորի, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որպես կոալիցային մաս կազմող քաղաքական ուժ, Մարտի 1-ի ողբերգության համար կրում է քաղաքական պատասխանատվություն:

«Իսկ թե կոնկրետ ով ինչ մեղավորություն ունի, դա արդեն պետք է որոշի հետաքննությունը: Բայց կա երկու մարդ, որոնց մեղավորությունը արդեն կարելի է հաստատված համարել, որովհետեւ այդ գործողությունները կատարվել են կոնկրետ հրամաններով»,- ասել է ՀԱԿ համակարգողը:

Ի վերջո, Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը 2013թվականին կայանալիք նախագահական ընտրություններում եւ եթե ոչ, Կոնգրեսում այլ թեկնածուի հարց կքննարկվի, ԳԱԼԱ-ի լրագրողի այս հարցին, Լեւոն Զուրաբյանը տվել է հետեւյալ պատասխանը: «Չէ, դրա կարիքը չենք տեսնում: Մենք կոնսուլտացիաների մեջ ենք, եւ այլ թեկնածուի մասին մտածելու կարիքը դեռեւս չկա: Իսկ թե Լեւոն Տեր- Պետրոսյանը երբ վերջնական որոշում կկայացնի, դա արդեն իրենից է կախված, ես չեմ կարող կանխատեսել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930