Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը Գյումրիում նոր «քաղաքապետարա՞ն» է հիմնում

Նոյեմբեր 09,2012 20:55

Վարդան Ղուկասյանի մտերիմների հավաստմամբ, նախկին քաղաքապետը պատրաստվում է Գյումրու կենտրոնական շուկայի հարևանությամբ` «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի կողքին գտնվող դատարանի նախկին շենքում հիմնել, այսպես ասած, երկրորդ քաղաքապետարան: Այն պաշտոնապես, դե յուրե, կոչվելու է Վարդան Ղուկասյանի գրասենյակ, սակայն դե ֆակտո լինելու է քաղաքապետարան, որտեղ պարոն Ղուկասյանը նախկինի պես քաղաքացիների է ընդունելու ու ճանապարհելու, հավաքներ է կազմակերպելու, նիստեր է գումարելու:

Նույն աղբյուրների հավաստմամբ, նա որոշել է իր առանձնասենյակը նույն ոճով, նույն ինտերիերով , գույներով ու կահույքով զարդարել, ինչպիսին որ եղել է իր լքած քաղաքապետարանում, և այժմ այն վայելում է Սամվել Բալասանյանը:

Առայժմ նախկին քաղաքապետն իր հավաքները կազմակերպում է ավագ եղբորը` Գևորգ Ղուկասյանին պատկանող «Օազիս» ռեստորանում: Պարոն Ղուկասյանը քաղաքապետին հատուկ կեցվածքով, իր շքախմբով` հավատարիմ թիկնապահներով, կոմունիստ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի ուղեկցությամբ շարունակում է ոտքով շրջագայել Գյումրիում, ամեն երեկո «Ալեքսանդրապոլ» հյուրանոցից ուղևորվում է Վարդանանց հրապարակ. պտտվում է քաղաքապետարանի շուրջբոլորը, լինում է նաև «Ղուկասյան եղբայրներ» բարեգործական հիմնադրամի միջոցներով վերանորոգված Սուրբ Նշան եկեղեցու տարածքում: Մի խոսքով, պարոն Ղուկասյանը սրանով ցույց է տալիս իր հզոր, գյումրեցիների կողմից սիրված ու պահանջված լինելը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930