Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լոռիում բնակիչները սեռավարակների վերաբերյալ իրազեկման ցածր մակարդակ ունեն

Նոյեմբեր 09,2012 20:44

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով, 1988 թվականից մինչև 2012թվականի սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1322 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 182-ը` 2011 թվականի ընթացքում:

Լոռու մարզը ՄԻԱվ վարակի գրանցված դեպքերի հաշվարկով 100.000 բնակչի հաշվով երրորդն է Շիրակից եւ Երեւանից հետո:

«Հույս եւ օգնություն» հասարակական կազմակերպության Լոռու մասնաճյուղի տնօրեն Հայարփի Էդիլյանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է, որ Լոռիում ՄԻԱՎ-ի այսօրինակ տարածմանը առաջին հերթին նպաստում է բնակչության անտեղյակությունը:

Շուրջ 8 տարի աշխատելով մարմնավաճառ կանանց շրջանում սեռավարակների իրազեկման բարձրացման ծրագրերով եւ այդկերպ նաեւ առնչվելով նրանց ծառայություններից օգտվող տղամարդկանց հետ, Հայարփի Էդիլյանն եկել է այն համոզման, որ մարմնավաճառի ծառայությունից օգտվող տղամարդն անգամ անտեղյակ է սեռավարակների տարածման ուղիներից:

«Բնակչության շրջանում սեռավարակների վերաբերյալ իրազեկման ցածր մակարդակ կա: Մարմնավաճառների մոտ գնացող հաճախորդները շատ ավելի տգետ են սեռական առումով»:

Նա պատմում է, որ շատ հաճախ տղաները խմբերով բացում են գրասենյակի դուռն ու վախեցած սկսում պատմել, որ խմբով գնացել են նույն մարմնավաճառի մոտ ու առանց պահպանակի օգտվել նրա մատուցած ծառայություններից:

«Ստացվում է, որ մարդն այնքան վստահ է իր վրա, որ սեփական առողջությունն է վտանգում: Ինքը կարող է իր վրա վստահ լինել, բայց կողքի ընկերոջը, դիմացի մարմնավաճառին ինչպես կարող ես վստահել: Ու դրանից ելնելով էլ` այս հիվադությունների թիվն էլ սկսում է աճել»:

Ըստ նրա` սեռավարակների տարածման մյուս կարեւոր պատճառը մեծ չափերի հասնող արտագնա աշխատանքն է, եւ երբ տղամարդու մոտ իրազեկումը ցածր է, ապա հավանականությունը մեծ է, որ նա կվարակվի:

«Բացի իրազեկության պակասից` ՄԻԱՎ-ի աճը պայմանավորված է նաեւ միգրացիայով: Մեր մարզում տղամարդկանց միգրացիան շատ է, շատերն են գնում արտագնա աշխատանքի: Ու եթե տղամարդը իրազեկված չէ, ոչ միայն չի խուսափի վարակներից, այլեւ վերադառնալով ընտանիք` այժմ էլ կնոջը կվարակի»,-ասում է Հայարփի Էդիլյանը

Իրավիճակը որոշ չափով մեղմելու միակ ելքը, ըստ նրա, պետական մակարդակով սեռավարակների տարածման վերաբերյալ տեղեկատվության ապահովումն է բնակչության շրջանում:

«Պետությունն ունի խնդիր` կազմակերպելու այնպես, որ մարդկանց հասանելի լինի ինֆորմացիան, թե ինչպես, դա արդեն այլ հարց է»,-եզրափակում է նա:

 Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930