Լրահոս
Օրվա լրահոսը

Անտոն Դոլին. «Ֆիլմը զանգվածային անհանգստություն ու հուզմունք է»

Նոյեմբեր 09,2012 20:33

«Փառատոնը առանց լրագրողների անհնար է, կան իրադարձություններ, որոնք իսկապես մտածելու տեղիք են տալիս: Այսօր աշխարհը շատ արագ փոփոխվում է, կինո կարելի է նկարել անգամ հեռախոսով, ուղղարկել կամ քաշել, նայել եւ վերջ» ,-այսօր կինոփառատոնների լուսաբանման առանձնահատկություններով հետաքրքրված լրագրողների համար նախատեսված վարպետության դասի ժամանակ ասաց ռուս կինոգետ Անտոն Դոլինը:

Նրա պնդմամբ լրագրողներ ու քննադատները 2-րդ կարեւոր պայմանն են փառատոնի գոյությունը պահպանելու համար, առաջինը դա ֆիլմն է: Եթե լինի հանդիսատես եւ չլինի մամուլ, հետեւաբար փառատոնը չի կայանա.

«Ֆիլմը զանգվածային անհանգստություն ու հուզմունք է, մարդիկ հավաքվում են կինոթատրոններում եւ միասին հուզվում: Ազդել հանդիսատեսի կարծիքի վրա ավելի կարեւոր է, քան թե ժյուրիի: Նկարահանել ֆիլմ շատ հեշտ է, անգամ հեռախոսով նկարվածներն են մասնակցում կինոփառատոնների, սակայն դժվար է համոզել ու ապացուցել ինչ-որ մեկին, որ այդ ֆիլմը հաջողված է»:

Կինոգետի համոզմամբ առաջին տպավորությունը ամենակարեւորն է, թեկուզ եւ մենք գրենք հիմարություն, միեւնույն է, մենք առաջինն եք եղել, ով դիտել է ֆիլմը: Դա ուղեղի եւ հոգու լավ մարզանք է լրագրողի համար` տարբերել լավը վատից, օրիգինալը ոչ օրիգինալից, այդ իրավունքը մերն է:

Անտոն Դոլինը Երևանում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի և Կինոգետների և կինոլրագրողների միջազգային ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության հրավերով:

Վերջում ամփոփվեց «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հայտարարված հայկական համայնապատկեր ծրագրի վերաբերյալ գրախոսականների մրցույթի արդյունքները: Դիպլոմներ հանձնվեցին «Առավոտ» օրաթերթին, «Հրապարակ»-ին, armenpress-ին, panarmenian.net-ին, tert.am-ին, «Ազգ» օրաթերթին` «Ոսկե Ծիրան» Երեւան 9-րդ միջազգային կինոփառատոնի լավագույն լուսաբանման համար:

 Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930