Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet Daily News. «Էրդողանի համար մեղմ է Բրեյվիկի դատավճիռը»

Նոյեմբեր 09,2012 20:24

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ նորվեգացի մարդասպան Անդրես Բրեյվիկի դատավճիռը շատ մեղմ է նրա համար: Հայտնում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը:

Էրդողանի կարծիքով նրան պետք է մահապատժի դատապարտեին, որպեսզի զոհերի ընտանիքները խաղաղություն գտնեին:

«Ես նրանց հարցրի, ինձ ահավոր հետաքրքրում էր: Ինչպե՞ս կարող է մեկը, որ 77 հոգի է սպանել, դատապարտվել ընդամենը 21 տարվա ազատազրկման: Ինձ պատասխանեցին, որ նա այլևս երբեք դուրս չի գա: 21 տարի անց որևէ հիմնավորում կգտնվի, որ ևս 21 տարի պահեն», – ասել է Էրդողանը ու հարցրել, թե ինչպես ինքը կարող է դրանում համոզված լինել, – «Այո, մահապատիժը հանված է Եվրոպայում, բայց արդյոք հանված է Ամերիկայում, Ճապոնիայում և Չինաստանում: Ուրեմն կա մահապատիժը պահպանելու արդարացված պատճառ»:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930