Լրահոս
Օրվա լրահոսը

The Armenian Mirror-Spectator. «Լեփսիուսհաուս. հայերին օգնած բարեգործի տունը»

Նոյեմբեր 09,2012 19:23

Պոտսդամում՝ Բեռլինից ոչ շատ հեռու, կա մի շքեղ վերանորոգված ամառանոց, որը հայտնի է որպես Լեփսիուսհաուս կամ Լեփսիուսի տուն, որտեղ 1908-1926թթ. ապրել և աշխատել է գերմանացի հոգևորական, հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսը: 2011թ. մայիսին ամառանոցը վերածվել է թանգարանի և հետազոտական կենտրոնի, որտեղ Հայոց Ցեղասպանության թեմայով ցուցահանդեսներ, դասախոսություններ և համաժողովներ են անցկացվում: Գրում է «Արմենիան միրոր-սփեքթաթոր» թերթը:

Բոլորովին վերջերս Լեփսիուսհաուսում կայացավ Լեփսիուսի անվան միջազգային համաժողովը: Սեպտեմբերին տեղի ունեցած համաժողովին մասնակցում էին մասնագետներ Գերմանիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի և Հայաստանի համալսարաններից, այդ թվում, պրոֆեսոր Աշոտ Հայրունին՝ ԵՊՀ-ից և պրոֆեսոր Մարգարետ Լ. Անդերսոնը՝ Կալիֆորնիայի Բերկլի համալսարանից:

Լեփսիուսը հայերին հայտնի է որպես խիզախ գերմանացի, որը փորձում էր կասեցնել Հայոց Ցեղասպանությունը: Նա մեկնել էր Թուրքիա, որպեսզի իր մարդասիրական առաքելությունը կատարի Ուրֆայում` 1986թ. Համիդյան կոտորածներից տուժածներին օգնություն ցույց տա, ինչպես նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից լսելով 1915թ. կոտորածների մասին՝ նորից մեկնեց հայերին օգնելու համար: Նա ուզում էր գնալ Կոստանդնուպոլիս, սակայն Երիտթուրքերը կանխում են նրա այցելությունը:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930