Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գարեջրագործներին վտարել են ՀՅԴ-ից

Նոյեմբեր 09,2012 19:10

Aravot.am-ին հասած տեղեկություններով, վերջերս ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեն կուսակցության շարքերից վտարել է մի քանի հին ընկերների, հատկապես նրանց, ովքեր ՏԻՄ ընտրությունների ժամանակ Գյումրու քաղաքապետի դաշնակցական թեկնածու, ֆինանսիստ Հովսեփ Սիմոնյանին սատարելու փոխարեն, սատարել են իրենց գործատուին` Սամվել Բալասանյանին:

Որպես վտարված անձ` շոշափվում է Սամվել Պետրոսյանի անունը, ով Գյումրիում հայտնի է որպես լավագույն գարեջրագործ, վերջինս երկար տարիներ աշխատել է պարոն Բալասանյանին պատկանող գարեջրի գործարանում: Եվ քանի որ նրան Բալասանյանը օգնել է տարբեր հարցերում, վերջինս էլ իր հերթին հարկ է համարել անձնական հարաբերությունները վեր դասել կուսակցական շահից:

Կուսակցության շարքերից հեռացվել է նաև մեկ այլ գարեջրագործ` Զորիկ Պետրոսյանը, որն աշխատում է Սամվել Բալասանյանի գարեջրի գործարանի Ախալքալակի մասնաճյուղում: Շոշափվում է նաև Սաշիկ Բարսեղյանի անունը:

Aravot.am-ը ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Գևորգ Ալեքյանից ճշտեց, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում մեր տեղեկատվությունը: «Ես չէի ուզենա անվանական անդրադառնալ ու ասել, թե մեր նախկին ընկերներից որոնց ենք հեռացրել կուսակցության շարքերից, բայց ասեմ՝ կուսակցական խիստ պատիժներ ստացել են մեր այն նախկին ընկերները, որոնք Ազգային ժողովի կամ ՏԻՄ ընտրությունների ժամանակ այս կամ այն թեկնածուի քարոզարշավին են մասնակցել, կուսակցական որոշումները չեն կատարել կամ կուսակցական հետընտրական պրոցեսում որևէ մասնակցություն չեն ունեցել: Շատ մանրակրկիտ պատճառներ կան, բայց ես չեմ կարող մանրամասնել, քանի որ դրանք մեր կուսակցության ներքին խնդիրներն են: Միայն կասեմ, որ այս պահին կուսակցության Շիրակի մարզից ԱԺ և ՏԻՄ ընտրություններին իրենց մասնակցությունը չունենալու կամ այլ թեկնածուներին սատարելու , կուսակցության որոշումները չկատարելու պատճառով մոտ երկու տասնյակից ավելի մարդ է հեռացվել»,- մեր տեղեկությունները հաստատեց ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930