Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 5 րոպեանոց ընդմիջումից հետո շարունակվեց «Հարսնաքարի» գործով» ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանի, Դավիթ Ադամյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Բաղդասարյանի, Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Ռազմական բժիշկ, տուժող Արտակ Բայադյանը այսօր երրորդ դատական նիստն էր, ինչ իր ցուցմունքից հետո հարցաքննվում էր ամբաստանյալների պաշտպանների կողմից:
Ողջ դատական նիստի ընթացքում էական հակասություններ փորձեցին գտնել ամբաստանյալների պաշտպանները, ինչին պարբերաբար առարկում էր թե մեղադրողը՝ Արթուր Դավթյանը, թե տուժողների ներկայացուցիչներ Ռուբեն Եգորյանն ու Վահե Գրիգորյանը:
Ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը, երբ նախագահող Դավիթ Հարությունյանի կողմից մի քանի անգամ զգուշացվեց իր հարցերը վերաձեւակերպելու եւ լրացուցիչ հարցեր չտալու մասին, հայտարարեց, որ դատավորին բացարկ հայտնելու համար իրեն անհրաժեշտ է ժամանակ: Եվ քանի որ աշխատանքային օրվա ավարտին մնացել էր 15 րոպե ժամանակ, դատարանը հետաձգեց նիստը եւ այն նշանակեց նոյեմբերի 16-ին, ժամը 14.00-ին:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ