Լրահոս
Օրվա լրահոսը

Благовест-инфо. «Իրանում վերականգնում են հայկական 4-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին»

Նոյեմբեր 09,2012 18:46

Իրանում սկսվել են 4-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման աշխատանքները, որը բավականին տուժել էր այս տարվա օգոստոսի 11-ին Իրանում տեղի ունեցած երկրաշարժից: Հաղորդում է «Բլագովեստ-ինֆո» լրատվականը՝ հիմնվելով Ատրպատականի Հայոց թեմի հաղորդագրությանը:

Եկեղեցին գտնվում է Թավրիզ քաղաքից 47 կմ դեպի հյուսիս-արևմուտք հեռավորության վրա: Ատրպատականի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգոր Չիֆճյանը լրատվականին հայտնել է, որ վերանորոգման ծախսերը հոգում է Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Հնագետների կարծիքով, Սուրբ Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է մեկ այլ եկեղեցու վայրում: Ըստ ունեցած տվյալների, այդ եկեղեցին կարող է 3-րդ դարի թվագրություն ունենալ: Նաև հաստատվել է, որ եկեղեցին վերականգնվել է 1691թ., ինչի մասին վկայում է եկեղեցու արևմտյան պատի համապատասխան գրություններով մարմարե հուշատախտակը:

Իրանի մշակույթի նախարարությունը Սուրբ Հռիփսիմե եկեղեցին ու հարևանությամբ գտնվող Սուրբ Աներևույթ մատուռի ավերակները գրանցել է պատմական հուշարձանների պահպանության ցուցակում: Ըստ ավանդության, մարդիկ երկնքից իջնող լույս են նկատել մատուռի տարածքում, որը հայտնվել ու վերացել է անսպասելիորեն: Նրանք դա ընկալել են որպես Աստծո կողմից ուղարկված նշան և այդ վայրում մատուռ են կառուցել:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930