Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց բնավորության ո՞ր գծերն են գրավում տղամարդկանց

Նոյեմբեր 09,2012 18:24

Այն որ տղամարդկանց դուր են գալիս գեղեցիկ և խնամված կանայք, դա անժխտելի է, սակայն հարց է առաջանում կանանց որ հատկանիշներն են նրանց գրավում: Այս թեմայով հարցում անցկացրեցինք 30 տղամարդկանց շրջանում: Ամենաշատ հնչած պատասխաները ներկայացնում ենք այստեղ:
.Տղամարդկանց հետաքրքրում են շփվող աղջիկները, երբ նրանք իրենց մի փոքր անկաշկանդ են պահում: Դա հաղորդում է վստահություն և շփվելու ցանկություն:
.Աղջիկը պետք է համեստ լինի: Այդ հատկանիշն է, որ նրան գեղեցկացնում է: Տհաճ է, երբ նա պատեհ-անպատեհ առիթով ցուցադրում է իրեն:
.Մեզ դուր են գալիս խելացի, կիրթ, հասկացող, ուշադիր աղջիկները, իսկ վանում են շփերթ, բամբասկոտ, չափից շատ հպարտներն ու գոռոզամիտները:
.Տղամարդկանց դուր է գալիս նաև աղջիկների բարությունը, ամեն հարցում օգնելու պատրաստակամությունը, երբեմն նաև համարձակությունը:
Ըստ բրիտանացի գիտնականների՝ տղամարդկանց գրավում են կանանց ինտելեկտուալ ունակությունները, իսկ արտաքինը երկրորդական է: Բանն այն է, որ վերջերս գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել աշխարհի 30 երկրներից հավաքված 12 հազար մարդկանց շրջանում՝պարզելու, թե կանանց որ հատկանիշներն են գրավում տղամարդկանց: Վերջիններիս առաջարկել են լրացնել հարցաթերթիկները՝ պատասխանելու այն հարցին, թե ինչն են կարևորում ընկերուհի ընտրելու հարցում: Տղամարդկանց կեսից ավելին նախապատվությունը տվել է կնոջ ինտելեկտուալ հատկանիշներին, ինչպես նաև բարոյականությանը: Նրանք նշել են նաև, որ իրենց դուր են գալիս ինքնավստահությունը, հումորի զգացումը, ըմբռոնղությունը և այլն:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930