Aravot.am-ը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիր է բուհն իր առաջ դրել՝ վերակառուցելով Մ. Աբեղյանի անվան թիվ 3 հենակետային ավագ դպրոցը, որի բացումն էր այսօր::
«Դպրոցաշինությունը միայն դպրոցի շինարարությունը չէ, եւ միամիտ կլինի մտածել, թե դպրոցի լավ շենքով, լաբորատորիաներով եւ այլնով, լուծվում են կրթական խնդիրները: Մյուս կողմից էլ՝ առանց նորմալ պայմանների, հնարավոր չի նորմալ կրթություն ապահովել»,- պատասխանեց ռեկտորը:
Aravot.am-ի զրույցում նա հայտնեց, որ հենակետային ավագ դպրոց ունենալու դեպքում բուհը լուրջ շահ ունի՝ աշխատում է իր ապագա կոնտինգենտի հետ, որը վաղը նույն բուհի արդեն պատրաստված ուսանողն է դառնալու:
Իսկ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան ընդունելության ժամանակ Մ. Աբեղյանի անվան դպրոցի սաները կունենա՞ն որոշակի առավելություններ:
Կարդացեք նաև
Պարոն Թոքմաջյանը գտնում է, որ դա ապագայի խնդիր է. «Անձամբ ես դեռ վերապահումով եմ դրան մոտենում, որովհետեւ երեխաները կարող են թուլանալ: Փայտը 2 ծայր ունի՝ առավելությունը նաեւ թուլացնում է: Մենք հենց սկզբից երեխաներին ասում ենք, եթե դուք ա՛յս ավագ դպրոցն եք ընտրել, ուրեմն պիտի սովորեք կոնկրետ այս ուղղությամբ գնալու համար: Մեր դպրոցում չեն ընդունվում միջնորդություններ՝ ուսուցիչների մոտ գումարով պարապելու համար, դասերից չեն բացակայում…»:
Մանրամասները՝ տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ