ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև այսօր «Հանցագործ դատարաններ», «Հայաստանն առանց քաղբանտարկյալների», «Պատժել դատավորին» վերտառությամբ պաստառներով կրկին պիկետ էին անցկացնում ՀԱԿ անդամներն ու համակիրները։
ԱԺ պատգամավոր, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ով նույնպես ներկա էր պիկետին, նշեց, որ «ուրբաթօրյա պիկետները վառ են պահում իրենց զանգվածային միջոցառումների կրակը»։
«Այդ կրակը կարող է լինել մարմանդ, կարող է բոց դառնալ, դա արդեն ցույց կտան քաղաքական գործընթացները և ես վստահ եմ, որ նախագահական ընտրությունների կոնտեքստում մեծ է նաև հնարավորությունը, որ ոչ թե բոց կդառնա, այլ ինչու չէ նաև հեղափոխություն»,- ասաց ՀԱԿ համակարգողը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև