Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

The Messenger. «Հայկական ընկերությունները մեծ կորուստներ կկրեն Փոթիի գործադուլի պատճառով»

Նոյեմբեր 09,2012 18:01

Արդեն ավելի քան 10 օր է, ինչ Փոթիի նավահանգստի աշխատողները գործադուլ են անում: Նոյեմբերի 6-ի դրությամբ Փոթիի նավահանգստի աշխատողների 70 տոկոսը գործադուլի մեջ էր, բայց այժմ ոչ ոք աշխատանքի չի գնում, ինչը Հայաստանի և Ադրբեջանի համար լուրջ մտահոգության առիթ է դարձել: Հայտնում է «Մեսենջեր» պարբերականը:

Հայկական ընկերությունները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի մոտ 200 բեռնարկղեր կարողանան տեղափոխել Բաթումիի նավահանգստով: Եթե Փոթիի գործադուլը երկար շարունակվի, ընկերությունները, որոնք Փոթիի միջոցով են իրենց բեռները փոխադրում, մեծ ֆինանսական կորուստներ կկրեն, քանի որ Բաթումիի նավահանգիստն այնքան մեծ չէ, որ կարողանա պահանջված քանակությամբ բեռները տեղափոխել: Այնուամենայնիվ, Փոթիի ղեկավարությունը փորձում է կարգավորել իրավիճակը:

Աշխատողները բողոքում են իջեցված աշխատավարձերից և պահանջում, որ աշխատանքից հեռացվածներին հետ ընդունեն:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930