Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուրիխանյանը Փոստաջյանի հետ պայմանավորված է եղել եւ խոստումներ տվել

Նոյեմբեր 09,2012 17:56

Aravot.am-ը «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեց, թե միտո՞ւմ է տեսնում, որ «Հարսնաքարի» հարցի քվեարկության ժամանակ բացակայում էր ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Հիշեցնենք, որ ԱԺ պետա-իրավական հանձնաժողովի նիստում քնարկվում էր «Հարսնաքարի» եւ Պողոս Պողոսյանի սպանությունից հետո նման գործերի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ժառանգության» օրինագիծը, եւ հանձնաժողովը դրական եզրակացություն չտվեց, քանի որ պակասում էր 1 կողմ ձայն:

Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց ԲՀԿ-ի հետ Ռոբերտ Քոչարյանի կապը: Նրա խոսքերով. «Միտումի կամ ոչ միտումի մասին երեւի թե իրենց պետք է հարցնեք: Եթե այդ կուսակցությունն իրապես անկեղծ է եւ ցանկանում է մեր երկրում իրոք փոփոխությունների գործընթացների մեջ ինքն էլ լինել, ապա այսօր այս պահին այստեղ պարտավոր էր լինել եւ իր քվեարկությամբ դա ապացուցեր»:

Այսօր օրակարգը փոխվեց եւ 7-րդ հարցը որոշվեց ավելի շուտ քննարկել, ուստի մենք ճշտեցինք՝ գուցե դրա հե՞տ էր կապված, որ Տիգրան Ուրիխանյանը ներկա չէր: Բացի այդ, նկատենք, որ այդ պահին նա մասնակցում էր Aravot.am-ի «Դեմ առ դեմ» հաղորդմանը՝ ուղիղ եթերում: Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Չէ, ես անձամբ նաեւ խնդրել էի ԲՀԿ-ի ներկայացուցչին՝ Տիգրան Ուրիխանյանին, որ մասնակցեր: Ես ասել էի նախապես, համաձայնեցրել էի, որ այսօր այդ հարցը պետք է քննարկվի: Անձամբ իրեն ասել էի»:

Զարուհի Փոստանջյանը պատմեց, որ Տիգրան Ուրիխանյանը մեծ մտահոգություն է ցույց տվել, որ այդ քննարկումը հետաձգվում էր. «Մտահոգություններ էր հայտնում, ես էլ ասացի, որ բացարձակ պետք չի մտահոգվել, որովհետեւ այս օրը պետք է դնենք քննարկենք եւ հենց այստեղ է առիթը, որ ձեր մտահոգությունները փարատվեն կամ ինչ- որ կարծում եք, այս քվեարկությամբ նաեւ փաստել: Միտումնավորի հարցը…գիտեք ինչ, այստեղ բոլորս հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում եւ որը որից հետո պետք է լինի»:

Ինչ վերաբերում է «Դեմ առ դեմ» հաղորդմանը մասնակցելուն՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ ինքն էլ բազմաթիվ կարեւոր հանդիպումներ է ունեցել, որոնք հետաձգել է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930