Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկը լինի մշակույթի նախարարությանը փրկի». բողոքի ցույց՝ կառավարության շենքի առջեւ (տեսանյութ եւ ձայնագրություն)

Նոյեմբեր 09,2012 17:44


Կառավարության այս տարվա սեպտեմբերի 13-ին «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» որոշման վերաբերյալ այսօր մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքի ցույց էին կազմակերպել: Հիշեցնենք, որ այդ որոշման համաձայն՝ մարզերից ու Երեւանից տասնյակ հուշարձաններ են բերվել Պատմության թանգարան՝ վերականգնելու հիմնավորմամբ:

«Պահանջում ենք հետ տանել հուշարձանները: Պատմության թանգարանի տնօրենը հայտարարեց, որ հնարավոր է՝ 2016-ից հետո որոշենք ինչ-որ մի նպատակահարմար տեղ դնենք, որոշողն իրենք չեն, մեր պապերն արդեն որոշել են ու դրել են իրենց տեղում: Պետք չէ անշարժը շարժել, իսկ մշակույթի նախարարն ասում է՝ տուրիզմի համար ենք անում, տուրիզմի համար այդպես չեն անում, ավելի գրագետ ձեւեր կան տուրիզմը զարգացնելու համար: Թող մի հատ իրենք էլ որոշեն ինչ են ուզում, հետո կատարեն գործունեություն»,- ասաց «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության անդամ Ռուբեն Բաղդիշյանը:

Ցուցարարները կառավարությանը փոխանցելով իրենց գրավոր բողոքը՝ շարժվեցին Պատմության թանգարան, հանդիպեցին մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի եւ Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի հետ: «Հուշարձանները, որոնց համար մտահոգ եք, վաղուց ի վեր տեղաշարժված են իրենց տեղերից: Այնտեղ, որ այսօր գտնվում են, իրենց նախնական տեղերը չեն: Բերվել են այն հուշարձանները, որոնք ամենից շատ են վտանգված, բերել ենք ամրակայենք»,- բացատրեց տիկին Գրիգորյանը: Ըստ նրա, տեղաշարժումից պատմական նշանակությունը կորցնելու վտանգ չկա. «Պատմական նշանակությունը կորչում է, երբ մնում է մամռակալած, ցեխի, գոմաղբի մեջ թաղված: Տեղում հնարավոր չէ մաքրել, որովհետեւ մաքրելը միայն սրբելը չէ, մաքրելը վերականգնելն է, կոնսերվացնելն է, հատուկ ջերմային մշակման անհրաժեշտություն ունի: Փրկե՞նք, թե՞ թողնենք, որ տեղում անհետանան: Լոռու մարզում կա 3745 հուշարձան, եթե տեր եք դրան, գոնե մեկը տեղում փրկեք ու ցույց տվեք, որ սա փրկեցինք: Անտառ գնացող զբոսաշրջիկները խաչքարը իրենց ոտքի տակ են տալիս ու չեն նայում, որ 11-րդ դարի արձանագրություն կա »:

Փոխնախարարն էլ ասաց, որ այն հուշարձանները, որոնք հնարավոր է եղել տեղում վերականգնել, տեղում կվերականգնեն, իսկ բերվածները տեղում վերականգնելու տեխնիկական հնարավորություն չի եղել: Մանրամասները՝ ձայնագրության մեջ:

VOICE384

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930