Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ԲՀԿ-ին՝ «Ձեր չհավանած ԱԺ-ին ե՞նք տալու մի ամբողջ երկրի կառավարման բախտը»

Նոյեմբեր 09,2012 17:30

ՀՀԿ-ում ո՞ւմ են տեսնում ԲՀԿ-ի հայտարարության ետեւում, քանի որ կուսակցության մամուլի խոսնակի տարածած հայտարարությունում ակնարկներ կային, Շարմազանովն ինքն էլ մեկնաբանեց, որ շատ պարզ եւ թափանցիկ է ասել ամեն ինչ՝ Aravot.am-ի այս հարցին ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Եթե հարցն այդ ուղղությամբ է տրվում, ես դրան պատասխան չունեմ: Չգիտեմ՝ ովքե՞ր են կանգնած»:

Փոխարենը՝ մեր զրուցակիցը հստակ գիտեր, թե ի՞նչ է ասելու թեմայի վերաբերյալ. «Դա նորույթ չի հայկական քաղաքական կյանքում: Այդպիսի առաջարկություններ արել են դեռ 10-15 տարի առաջ, ՀՅԴ-ն է արել, վերջերս՝ «Ժառանգությունն» արեց եւ այլն: Քաղաքական տեսակետ է, որ ինչ-որ երկրներում կա, գոյություն ունի, աշխատում է եւ կարծես թե արդարացնում է: Բայց երկրների մեծամասնությունում գործում է նախագահական համակարգը: Սա մոտեցման, դիտարկման, քննարկման հարց է, բայց այն մոդելը, որ մենք ունենք, մեր երկրի քաղաքական մշակույթի, քաղաքական ընկալումների, կառավարման համար ավելի արդյունավետ է: Դուք մոռանում եք, որ երեք օր առաջ ընդամենը նույն ԱԺ-ին ինչ ասես ասվում էր՝ իր գործած եւ չգործած մեղքերի համար: Հիմա, այդ ԱԺ-ին, ձեր չհավանած ԱԺ-ին ենք տալու մի ամբողջ երկրի կառավարման բախտը»:

ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ առկա հավասարակշռված կարգն առավել կիրառական է, քան առաջարկվողը:

Հետաքրքրվեցինք՝ իրեն չի՞ մտահոգում, որ ԲՀԿ-ից հետո իր հայտարարությունը թարմացնում է նաեւ ՀՅԴ-ն՝ նկատի ունենալով, որ երկու ուժերն էլ ասոցացվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Բա լավ է անում ՀՅԴ-ն, որ թարմացնում է: Իսկ նախագահների ստվերների մասին չեմ ուզում խոսել: Կյանքը ցույց կտա: Եթե կա այդ ստվերը, անպայման մի օր առարկայանում է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930