Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ավետիքյան. Պատանիների իդեալը «Ջիպ» քշող հաստավիզն է

Նոյեմբեր 09,2012 17:23

«Արտագաղթը ազգային խնդիր է, որն աղետալի չափերի է հասնում: Ով էլ լինի իշխանության գլխին կանգնած, պետք է ասի` ժողովուրդ, կանգ առեք, մի գնացեք, որովհետեւ ես խոստանում եմ այս կամ այն քայլերն անել: Իշխանական կողմը խուսափում է կոնկրետ շեշտադրումներ անել, բայց արտագաղթի մասին թվերն այլ բան են ասում: Հետեւանքը անփոփոխ եւ չբարելավվող իրականությունն է»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը:

Նա հարց բարձրացրեց, թե ինչու են հայերը արագ եւ հեշտ արտագաղթում. «Կարծիք կա, որ արտագաղթը մեր գեներում «դրված» է եղել դեռեւս Հայկ նախապետի ժամանակներից»:

Ավետիքյանը կարծում է, որ արտագաղթը սոցիալական խնդիրներով բացատրելը բավարար չէ. «Ինչու են հեռանում երիտասարդ եւ լավ վարձատրվող մասնագետները: Կարծում եմ` առաջնային պատճառը արտագաղթելու «հեշտությունն» է, որովհետեւ դրսում ժողովուրդն իրեն ավելի լավ է զգում: Նույն արտագաղթը նաեւ Սովետական շրջանում կար: Արտագաղթ կազմակերպող մի կին 80-ականներին 40.000 հայի «օգնել» է տեղափոխվել ԱՄՆ»:

Հակոբ Ավետիքյանը փաստեց, որ հայերն այսօր կորցրել են շինարարի լավ համբավը. «Շինարարության, գյուղատնտեսության եւ անասնապահության ոլորտներում բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, բայց խնդիրն այն է, որ մեր ազգային նկարագիրն է փոխվել: Այսօր մտավորականի փոխարեն մեր պատանիների իդեալը «Ջիպ» քշող հաստավիզն է, որը թիկնապահներ ունի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930