Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մկան չիշիկն էլ օգուտ է ջրաղացին». Արմեն Պողոսյանը՝ էներգետիկայի մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 09,2012 17:14

«Ատոմակայան ունենալը վատ բան չէ, պարզապես պետք է ունենալ հուսալի էներգոբլոկ, իսկ ատոմակայանի շահագործման շարունակությունը դա տեխնիկական խնդիր է»: Այսօր «Արմատ» ակումբում ասաց տեխնոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը: Նրա խոսքերով`«Ես դեմ չեմ նոր բլոկին, բայց չի կարելի ժողովրդի անվտանգության հաշվին անընդհատ հետաձգել, քաղաքական որոշում ընդունելու պայմաններում երկարացնել կառուցումը, եթե փող չկա, ուրեմն` պետք է փակել ու սպասել մինչեւ նորը լինի»:

Ասուլիսի մյուս մասնակիցը՝ Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն էլ նույնիսկ ատոմակայանի վտանգավորությունն ու տրամվայն միմյանց հետ համեմատեց. «Տրամվայը, որ նստում եք` վտանգավոր չէ՞, եվրոհամայնքը 3-րդ անգամ է ուլտիմատում դրել մեզ ու փողը կտրել են, պետք է կառուցենք, ոչ թե ասենք՝ ատոմակայանը հայ ազգը կործանեց: Պետք է հավատալ ՄԱԳԱՏԷ-ի գրագետ մարդկանց, այլ ոչ թե շառլատաններին, որոնք ասում են, թե ատոմակայանը վտանգավոր է»: Սրան ի պատասխան պրոֆեսոր Համազասպյանն էլ վերհիշեց Չեռնոբիլի ու Ճապոնիայի ատոմակայանների պայթյունները եւ հավելեց` այնտեղ էլ գրագետ եւ ոչ շառլատան մարդիկ էին աշխատում:

Aravot.am-ի հարցին՝ ատոմակայանին այլընտրանք կարո՞ղ են լինել ՀԷԿ-երը, հողմակայանները կամ արեւային էներգետիկան, պարոն Պողոսյանը պատասխանեց միայն ՀԷԿ-երի մասով. «Հայ ազգը դարերով ասել է` մկան չիշիկը օգուտ է ջրաղացին: Հիմա մենք ուզում ենք ջրաղացը չլինի, ու մկան արտաթորանքով ապրենք, հիմա էդ ենք անում` ատոմակայանը չլինի…Էդ ՀԷԿ-երն էլ, որ կառուցում են, էդ ի՞նչ հզորության էներգիա պիտի տան, գետի վրայով անցնում ես, ոտքդ չի թռչվում, դրան էլ գումարած գետը վնասվում է, գետի ձկներն են վերանում»: Իսկ հողմակայանների համար Հայաստանը նպաստավոր պայմաններ չունի, ինչպես ասաց պարոն Համազասպյանը, քամիները շատ թույլ են:

Ինչ վերաբերում է արեւային էներգետիկային, ապա

ըստ պրոֆեսորի. «Հայաստանն, Աստծո կամքով, հենց արեւային էներգիայի համար է: Ունի հզոր արեւի էներգիայի պաշար: Արեւային էներգետիկան նոր տեխնոլոգիա է, եւ մեր գործարանները պատրաստ են արեւային էներգիա արտադրող սարքերը կառուցելու համար»: Միայն թե, պարոն Համազասպյանի այս առաջարկին ավելի շատ արձագանքում են դրսում, քան Հայաստանում: Նույնիսկ ԽՍՀՄ առաջին քարտուղար Գորբաչովն է պատրաստ եղել 8 միլիոն դոլար դրամադրել, որպեսզի աղետի գոտում գործարան կառուցվի,սակայն մերոնք այս ճանապարհն էլ են փակել. «Ինձ ասացին, որ նախագահականից պիտի թույլ տան, որ էդ գումարը գա»:

Ինչ վերաբերում է արեւային էներգետիկային, ապա այն շատ ձեռնտու կլինի բոլոր առումներով,նախ, ըստ պարոն Համազասպյանի, այսօրվա ատոմակայանից 5 անգամ ավելի հզոր էներգիա կարտադրվի, անվտանգ է, քաղաքացին էլ ընդամենը 100 դոլարով կգնի սարքը եւ կարող է շահագործել մոտ 50 տարի: Իսկ արեւից էներգիա ստանալու համար ո՞ւմ պետք է հարկ վճարի սպառողը, մեր հարցին՝ Արմեն Պողոսյանը մատով ցույց տվեց երկինքը, իսկ պարոն Համազասպյանն ասաց, պետք է որ ոչ ոքի էլ չվճարվի:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930