Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը սպասում է ԲՀԿ-ի պաշտոնական հրավերին

Նոյեմբեր 09,2012 17:02

ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանի համոզմամբ, կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու ԲՀԿ-ի առաջարկը ժամանակավրեպ է եւ պահանջում է տեւական ժամանակ փուլային գործընթաց: Այսօր «Peeplemetter» ակումբում պարոն Մարգարյանն ասաց, որ այդ առաջարկի շուրջ քաղաքական խորհրդատվություններին մասնակցելու պաշտոնական հրավեր ՕԵԿ-ը ԲՀԿ-ից դեռ չի ստացել: «Հարգանքով եմ մոտենում այդ որոշմանը եւ ըստ էության քաղաքական ուժի հայտարարության հետեւում տեսնում եմ տվյալ քաղաքական ուժին»:

Հարցին՝ ՕԵԿ-ը կմասնակցի՞ այդ խորհրդատվությանը պարոն Մարգարյանն ասաց. «Երբ կներկայացվեն առաջարկներն ու հիմնավորումները, ՕԵԿ-ը օպերատիվ կքննարկի ու որոշում կկայացնի, կա հայտարարություն, չկա որեւէ փաստաթուղթ»:

Պարոն Մարգարյանը նկատեց, որ ի տարբերություն 2008-ի նախագահական ընտրությունների, այս անգամ քաղաքական ուժերն ավելի ուշ են կողմնորոշվում թեկնածուների առաջադրման առումով. «Քաղաքականությունն ավելի շատ անձնավորված է, ոչ թե կուսակցականացված»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930