Հայաստանում բնակվող քուրդ կանայք այսօր բողոքի ակցիա էր կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ: Նրանք ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Հենրիետ Արենսի ուշադրությունը հրավիրեցին վերջին տարիներին Թուրքիայում քուրդ ակտիվիստների , մտավորականների, քաղաքական գործիչների ձերբակալությունների վրա:
«Թուրքիայում այսօր քրդերի հանդեպ արյունահեղություն է: Մեր քաղբանտարկյալները կանգնած են մահվան շեմին: Այսօրվա դրությամբ ոչ մի գերտերություն՝ Եվրամիությունը, Եվրախորհուրդը, ՄԱԿ-ը, չի արձագանքում: Այս անգամ էլ մեր ձայնը լսելի չի լինի, բայց քուրդ կանանց ձայնը, հուսով եմ, լսելի կլինի: Քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանն արդեն 15 տարի ձերբակալված է, չգիտենք՝ իրավիճակն ինչպիսին է: Աստված ոչ անի , եթե մի բան լինի, Թուրքիան կդառնա գերեզմանոց» ,- սպառնաց «Քուրդիստան» կոմիտեի նախագահ, քրդական համազգային կոնգրեսի պատգամավոր Ժենյա Ամիրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ