Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ջամալյանը՝ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Նոյեմբեր 09,2012 16:15

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի՝ միջազգային պարբերականում արված վերջին հայտարարությանը, այն մասին, որ Ադրբեջանը հարմար առիթ է փնտրում պատերազմ սկսելու համար, ասաց. «Նախ՝ պետք է դիվանագիտական դիսկուրսը կարողանանք տարբերել ոչ դիվանագիտականից: Այո, մենք պետք է ամենատարբեր պատեհ առիթներով ցույց տանք Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը եւ այդ առումով բոլորն ունեն առաքելություն, ոչ միայն նախագահը, այլեւ դիվանագիտական կորպուսը, փորձագետները եւ այլք: Եվ ով էլ լինի այսօր երկրի ղեկավարը, նա պարտավոր է մեր երկիրը զերծ պահել նոր ագրեսիայից, եւ այդ առումով, խոսքը միայն բանակը հզորացնելու մասին չէ: Անհրաժեշտ է նաեւ դիվանագիտական հարթության մեջ քայլեր ձեռնարկել: Ադրբեջանը պատերազմի պատրաստվում է, բայց եթե նա պատրաստ լիներ, չէր վարանի սկսել, սա է իրականությունը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930