Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուշացած քայլ». այսպես է գնահատում Դեմկուսի նախագահը ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի առաջարկները

Նոյեմբեր 09,2012 15:56

«Դեռ 1995 թվականին կուսակցությունների վեցնյակ կազմավորվեց, որոնք նոր Սահմանադրության տարբերակ ներկայացրեցին, որտեղ հստակ գրված էր, որ մենք խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակիցներ ենք: Մենք հիմա էլ ենք նույն տեսակետին». սա ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի հիշեցումն է այն կուսակցություններին, որոնք այս օրերին հանդես են գալիս խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու առաջարկներով, որպեսզի վերջիններս չփորձեն դա ներկայացնել իբրեւ սեփական մտահղացում: Հավելենք, որ այս օրերին այդ մասին առաջարկներ են հնչեցրել ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն: 1995-ին ՀՅԴ-ն այդ վեցնյակի անդամ էր:

Այսօր հնչող հայտարարություններում Արամ Սարգսյանը «կոնյունկտուրային» երանգ է տեսնում ու հարցեր է հնչեցնում` ինչո՞ւ նախագահական ընտրություններից երեք ամիս առաջ, ինչպե՞ս ենք դա իրականացնելու՝ հիմա՞, թե՞ հետո: «Եթե հիմա են խորհրդարանում դա ուզում անել, դա միանշանակ PR կամպանիա է, եւ ես չեմ էլ ուզում դա քննարկել: Եթե սա լուրջ մոտեցում է, ապա տանենք նախագահական ընտրություններից հետո, որովհետեւ, միեւնույն է, հիմա դուք չեք կարող արագ ընդունել այդ սահմանադրական փոփոխությունները եւ գնալ նախագահական ընտրությունների, երբ նախագահն իր լիազորությունները կիսով չափ կորցրած կլինի, դրանք վարչապետին կտրվեն: Ծիծաղելի է»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ բոլորն այդ «խաղերից» եւ «մանր-մունր» ինտրիգներից վաղուց հոգնել են: «Բան ունեի՞ն ասելու՝ թող սա անեին երկու տարի առաջ, այդ դեպքում, իսկապես, իմաստ կար, մինչեւ պառլամենտական, նախագահական ընտրություններն այս հարցը քննարկեին եւ կոնսոլիդացնեին դաշտը: Այդ դեպքում ես կհասկանայի: Այդ ի՞նչ մի նոր գաղափար է, որ իրենց մոտ նոր ծնվեց»:
Մեր զրուցակիցը այս նախաձեռնությունները չի դիտարկում սահմանադրական հեղաշրջման հնարավոր փորձ, քանի որ նման հեղաշրջման հնարավորություն ինչ-որ ձեւով չի տեսնում. «Ինքնին հասկանալի է, որ եթե նախագահական ընտրությունների այս փուլում դու դա բերում ես խորհրդարան, այնտեղ կա քաղաքական մեծամասնություն, որը դա պետք է արգելակի: Ուշացած քայլ են անում, եւ եթե գիտակցաբար են այդ քայլն անում, ուրեմն դա էլ ուրիշ նպատակ ունի՝ ինչ-որ ձեւով կոնսոլիդացնել այն ուժերին, որոնք միավորվելով, ասենք, ԲՀԿ-ի շուրջ՝ առանձնացնեն իրենց՝ որպես ավելի հեղինակավոր թիմ, եւ գնան նախագահական ընտրությունների: Կարծում եմ՝ սա մի փորձ է, որով բացարձակապես այլ տարբերակով փորձում են միավորել քաղաքական ուժերին, եւ այդ դաշինքը սկսում է պաշտպանել այն լիդերին, որը առաջ է գալու»: Արամ Սարգսյանը տարբերակներից մեկն է համարում, որ «ընկեր ԲՀԿ-ի» հավանական լիդեր կարող է լինել եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930