Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետաքրքիր է` ո՞վ է իրենց ասել, որ այդպես ավելի նուրբ է հնչում». Երիտասարդներն իրենց չսիրած արտահայտությունների մասին

Նոյեմբեր 09,2012 14:52

«Պարզապես նյարդայնանում եմ, երբ ինձ ասում են «ազիզ» կամ թեկուզ «ազիզ ջան», – ասում է 18-ամյա Ալինան:

«Առավոտ երիտասարդականն» այս անգամ փորձում է պարզել՝ որո՞նք են երիտասարդների չսիրած դիմելաձեւերը, բառերն կամ արտահայտությունները:

19-ամյա Տարոնն էլ չի սիրում, երբ աղջիկները միմյանց ասում են՝ սերս, կյանքս, միակս… ու նման բաներ, «Լրիվ ուրիշ տիպի մարդու տպավորություն են թողնում», – ասում է նա :):

20 – ամյա Լիանան էլ «տանել չի կարողանում» տղաների խոսակցականի մեջ մտած «արա» բառը, «Իսկ ամենավատն այն է, որ նրանք երբեմն կամա թե ակամա այդպես են դիմում նաև աղջիկներին», – նշում է նա:

«Ցավդ տանեմ», սա էլ է հայտնվել նյարդայնացնող արտահայտությունների շարքում, հատկապես, երբ դա տղաներն ասում են աղջիկներին, «Բա որ ի պատասխան դրան ասում են՝ ցավս շատ ա, չես կարա տանես 🙂 իմա՞ստը», – ծիծաղում է 17-ամյա Արևիկը:

Շատ աղջիկներ չեն սիրում նաև, երբ տղաներն իրենց ասում են՝ ախպերս. այդ աղջիկներից մեկն էլ 19-ամյա Էլենն է:

21-ամյա Գևորգն էլ նյարդայնանում է աղջիկների «նուրբ» գրելաոճից, հատկապես սոցցանցերում, երբ «Լ»-երով են գրում, ինչպես օրինակ՝ մեԼնեմ քեզ, սԼտիկ և այլն, «Հետաքրքիր է՝ ո՞վ է իրենց ասել, որ այդպես ավելի նուրբ է հնչում», – նշում է նա:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930