Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ճամբարակցին պետք է ձայն տա Սերժ Սարգսյանին

Նոյեմբեր 09,2012 14:37

«Քաղաքական դաշտը եւ հատկապես իշխանությունները այսօր խճճել են ամեն ինչ»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: «Կոռուպցիան երկու գլխավոր ուղղություն ունի. մեկը՝ բյուջեից գողացածն է, մեկը՝ բյուջեին չտվածը: Թե ինչի՞ դեմ են պայքարում, չեմ կարողանում հասկանալ:  Հասկանալի է, որ այս պահին դա PR կամպանիա է, որովհետեւ եթե այդպես չլիներ, պետք է հետեւողական, տարիներ շարունակ աշխատանք տարվեր, ոչ թե նախագահականից առաջ ասվեր՝ չորս տարի ասում եմ՝ վիճակը նույնն է»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական ինտրիգների ետեւից ընկած՝ չենք հասկանում, որ երկիր ենք կորցնում: Վկայակոչելով պաշտոնական տվյալները՝ Արամ Գասպարիչը ասում է, որ 2 միլիոն 200-300 հազար մարդ է մնացել Հայաստանում եւ արտագաղթը շարունակվում է. «Էստեղ համալիր ծրագիր էր պետքշ եւ այս 4,5 տարին անգործության մատնվեց: Իշխանությունը միանշանակ ձախողել է այստեղ: Եթե մարդը իրեն ապահով զգար եւ իր հայրենիքը չլքեր՝ բոլոր այս խնդիրների առջեւ չէինք կանգնի: Այս խոսակցություններն անմիտ են, որովհետեւ խոսքը նրա մասին է՝ Հայաստան կլինի՞, թե՝ ոչ»:

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը չհամաձայնեց, որ Սերժ Սարգսյանի ներկայիս ծավալած գործունեությունը PR քայլ է: «Այդ ողբերգական գույներին ես համաձայն չեմ: Իհարկե, կան բազում դժվարություններ, հոգսեր, որոնք լուծման կարիք ունեն եւ նախագահի քայլերը ուղղված են հենց նրան, որ ավելի արդյունավետ դարձնեն մեր տնտեսությունը: Այո, նաեւ լրջորեն պայքարելու ստվերի եւ կոռուպցիայի դեմ: Կարծում եմ, որ սա խորը վերլուծված, երկրի եւ պետության հոգսերով ապրող մարդու եւ կուսակցության վերաբերմունք է, եւ ամեն ինչ արվելու է առկա խնդիրները լուծելու համար»,- ասաց նա:

Լրագրողներից մեկը Մկրտիչ Մինասյանին հարցրեց, թե, իր կարծիքով, ինչո՞ւ, ասենք, ճամբարակցին պետք է  նախագահական ընտրություններում ձայն տա Սերժ Սարգսյանին: ՀՀԿ-ականը ասաց, որ տնտեսության զարգացման համար կարեւոր են կոմունիկացիաները, իսկ Սերժ Սարգսյանը ՀՀ միակ նախագահն է, որի օրոք այդքան շինարարություն է գնացել՝ կոմունիկացիաների առումով՝ ջրագծեր, գազագծեր, էլեկտրական գծեր, ճանապարհներ. «Բոլոր հիմքերը դրվել են, որ տնտեսությունը առողջանա եւ ակտիվանա»: ՀՀԿ-ական պատգամավորն ասում է, որ եթե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չլիներ, ՀՀԿ-ական իշխանությունն ավելին կաներ: Բայց դրական է համարում, որ այդ իրավիճակում իրենք հաջողել են սոցիալական որեւէ ծրագիր չկրճատել: Ավելին, թեպետ չնչին չափով, բայց ավելացվել են եւ ուսուցիչների աշխատավարձերը ,եւ թոշակները, ամեն ինչ արել են դեմոգրաֆիկ խնդիրների մեղմման համար՝ անվճար ծննդօգնությամբ խթանելով ծնելիությունը եւ այլն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930