Հինգ օրից` նոյեմբերի 14-ին կլինի «Մթնշաղ: Սագա: Լուսաբաց» ֆիլմի երկրորդ մասի համաշխարհային պրեմիերան: Սցենարիստները երկուսն են`Մելիսա Ռոզենբերգ, Ստեֆանի Մայեր: Ռեժիսորը` Բիլ Կոնդոնն է:
Նոր ֆիլմում, Բելլան, դառնալով արնախում, կամաց-կամաց հարմարվում է իր նոր բնության հետ: Դրանում իրեն օգնում են Էդվարդը եւ Կալենների ընտանիքը: Միեւնույն ժամանակ, Բելլան արդեն ունի աղջիկ` Ռենեսմի անունով: Ջեյկոբը շատ է սիրում նրան եւ դառնում աղջկա ընկերը:
Բոլորի համար երջանիկ ժամանակը վերջանում է այն պահին, երբ Ռենեսմին հասնում է Վոլտուրի մոտ: Արնախումների կյանքում երեխաների «խնդրանքը» խիստ արգելված է: Չիմանալով աղջկա ծագումը, Վոլտուրները հավաքում են բանակ եւ ճանապարհ ընկնում դեպի Ֆորկս, որպեսզի ոչնչացնեն Կալենների ընտանիքին:
Երբ կհասնի ֆիլմը մեր կինոթատրոններին, դեռ պարզ չէ, սակայն երիտասարդությունը շատ է սպասում դրան:
«Առավոտ երիտասարդական»-ը զրուցեց մի շարք երիտասարդների հետ: Մեծամասնությունը ֆիլմին հետեւում է առաջին իսկ մասից: Նարինեն ասում է, որ հավանել է բոլոր մասերը, բացի «Մթնշաղ: Սագա: Լուսաբաց»-ի առաջին մասից: «Մի տեսակ անհետաքրքիր էր»,- ասաց նա:
Արամ Արարատյան