Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Calciomercatto-ի տեղեկություններով Մխիթարյանի տրանսֆերը գնահատվում է 15 միլիոն եվրո: Սակայն «Շախտյորի» ղեկավարությունը ցանկանում է հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարացնել մինչեւ 2018 թվականը: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ Մխիթարյանին իր կազմում տեսնելու ցանկություն ունի նաեւ Թուրինի «Յուվենտուսը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ