Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Բարգավաճը, Ուրիխանյանը թռավ՝ «Հարսնաքարի» միջադեպի քննարկմանը»

Նոյեմբեր 09,2012 14:04

Այսօր Պետական-իրավական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հարսնաքարի» միջադեպի եւ 2001-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության առնչությամբ  ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագիծը: Նախագծի համաձայն, այդ դեպքերից հետո առավել արմատավորված անպատժելիության եւ ամենաթողության համար պատասխանատու եւ մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի եւ առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ԱԺ-ում ստեղծվելիք այդ հանձնաժողովը պետք  տա համապատասխան եզրակացություն:

Օրինագծի հեղինակներն են «Ժառանգության» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Ռուբեն Հակոբյանը, «Ազատ դեմոկրատների» անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Օրինագծին դրական եզրակացություն տալու քվեարկության արդյունքներով գրանցվեց 4 կողմ եւ 4 դեմ, հետեւաբար, այն չանցավ, դրական եզրակացություն չտվեցին: Կողմ էր քվեարկել, բացի Զարուհի Փոստանջյանից, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այդ պահին տիկին Փոստանջյանը նկատեց. «Բարգավա՜ճը, Ուրիխանյանը թռավ»: Նշենք, որ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մինչ այդ մասնակցում էր նիստին եւ քվեարկության ժամանակ իսկապես բացակայում էր սենյակից, քանի որ պետք է մասնակցեր «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930