Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանը կարող է Տիգրան Սարգսյանի դեմ փողերի լվացման փաստով գործընթաց սկսել

Նոյեմբեր 09,2012 12:21

Բայց կարո՞ղ է

 

«ՉԻ»-ն անդրադարձել էր ՀՀ ԱԺ- Կաոավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցադրմանը՝ ուղղված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Մասնավորապես պատգամավորը հարցրել էր, թե «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ինչպե՞ս է հնարավոր 16.6 միլիոն ԱՄՆ դոլարի լեկցիա կարդալ գյուղական բնակավայրերում։ Այդքան գումար ծախսվել է 87 հազար 901 գյուղացու համար լեկցիա կարդալիս։ Ըստ պատգամավորի՝ «Դասախոսություններ գյուղական բնակավայրի բնակիչների համար» տողով սահմանված է եղել հենց այդ գումարը։

Հիմա՝ այդ ամենը ներկայացնենք կոնկրետ փաստաթղթի տեսքով, որ ոչ այնքան զավեշտալի է, որքան հիմք դատախազության համար՝ Տիգրան Սարգսյանի դեմ փողերի լվացման կասկածանքով համապատասխան գործընթաց սկսելու։

Մեր ձեռքի տակ է հայտնվել ՀՀ կառավարությունից «դուրս եկած» փաստաթուղթ, որի վերնագիրն այսպիսին է.

ԱՄՆ կառավարության աջակցությամբ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված ծրագրերի վերաբերյալ (2006թ. հոկտեմբերի 1-ից 2011թ.-ի մայիսի 1-ը): Փաստաթղթի վերնագրի տակ գրված է.

Խորհրդի նախագահ՝ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյան

Գլխավոր գործադիր տնօրեն՝ Ա. Հովսեփյան

Այնուհետեւ կարդում ենք.

Ծրագրով նախատեսված ընդհանուր արժեքը կազմել է 235,65 մլն ԱՄՆ դոլար, փաստացի ծախսը 01.05.2011թ. դրությամբ կազմել է 135,9 մլն ԱՄՆ դոլար:

 

 

 

Աղյուսակ 1

ԾԱԽՍԵՐ

1. Գյուղական ճանապարհների վեականգնում- 18,5 մլն ԱՄՆ դոլար,

2. Ոռոգման համակարգեր– 62,8 մլն ԱՄՆ դոլար

3. Խորհրդատվություն–   41,8   մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝

– նախագծային աշխատանքներ– 4,5 մլն ԱՄՆ դոլար,

–  տեխնիկական  հսկողություն– 3,5 ԱՄՆ դոլար,

– վարկավորում– 8,5 մլն ԱՄՆ դոլար,

– ծրագրերի գնահատում եւ տեխնիկատնտեսական հիմնավորում- 2,5 մլն

ԱՄՆ դոլար,

– ոռոգման կառավարման կազմակերպությունների  կառուցվածքային

ամրապնդում- 1,4 մլն ԱՄՆ դոլար,

– դասախոսություններ–   16,6   մլն ԱՄՆ դոլար,

– այլ ծախսեր– 4,8 մլն ԱՄՆ դոլար։

4. Մոնիտորինգ- 1,9 մլն ԱՄՆ դոլար,

5. Վարժական ծախսեր– 4,9 մլն ԱՄՆ

դոլար,

6. Աուդիտ-  0,5 մլն ԱՄՆ դոլար,

7. Ֆինանսական գործակալի ծախսեր-  4,9 մլն ԱՄՆ դոլար։

Դասախոսությունների թեմաները

1. Ջրի ներտնտեսային կառավարմանն ուղղված դասընթացների կազմակերպում։

2. Բարձր եկամտաբերություն ապահովող կուլտուրաների մշակմանը ուղղված դասընթացների կազմակերպում։

3. Հետբերքահավաքային տեխնոլոգիաների, վերամշակման, բիզնեսի կառավարման    ուղղությամբ՝    աջակցություն տնտեսվստոդներին։

Ներկայացվող աղյուսակում էլ զետեղված են այն մարզերը, որտեղ ընթացել են դասախոսությունները։ Աղյուսակում նշված է նաեւ գյուղացիների քանակը, որոնց համար իրականացվել են «ուսուցողական սեմինարները»։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930