Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երջանիկ Աբգարյան.«Վստահ եմ՝ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի»

Նոյեմբեր 09,2012 11:36

-ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը, Ձեր դիտարկմամբ, ինչաիսի՞ն պիտի լինի։

– Եթե վստահելու հիմքեր կան, պետք է համագործակցել ապօրինի իշխանությունը տապալելու համար։

– Ժամանակին այդ «ապօրինի» իշխանության մի մասն էլ ԲՀԿ-ն էր։ Տարօրինակ համագործակցություն չի՞ ստացվում։

– Ոչ, քաղաքականության մեջ այդպես չէ։ Միայն Հայաստանում կարող է դա տարօրինակ համարվել։ Սա չի նշանակում նույն քաղաքականության հետևորդ դառնալ։ Սա ընդամենը մեկ հարց է լուծում, որից հետո ամեն մեկն իր ճանապարհով է գնալու։

– ԲՀԿ-ի հետ համագործակցությունը որոշ կոնգրեսականների կողմից սվիններով է ընդունվում, ոմանք դուրս եկան ՀԱԿ-ից, մյուսները սպառնում են դուրս գալ։ Այդ համագործակցությունը վերջնականապես չի՞ քանդի ՀԱԿ-ը։

– ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցում ես ևս հարյուրտոկոսանոց վստահության հիմքեր չունեմ, բայց սա առիթ է դառնում ոմանց սեփական դժգոհությունը ցուցադրելու համար, որի իրական պատճառները լրիվ ուրիշ են։

– ՀԱԿ-ի «խոսափողները» մշտապես նշում են, թե համագործակցության հարցը կոնգրեսը վստահել է Տեր-Պետրոսյանին։ Կոմունիստական շրջանի միապետի «հոտ» չի՞ գալիս։ Որտե՞ղ մնաց բազմակարծությունը, քաղխորհրդի կարծիքը և, ի վերջո, «հասարակական ֆորումը»։

– Քննարկումներ են եղել, և առաջարկվել է այդ հարցը վստահել Տեր-Պետրոսյանին: Բոլոր կազմակերպություններում ու կառույցներում հարցեր են լինում, որոնք վստահվում են միայն մեկին։ Չեմ հասկանում՝ ման են գալիս ինչ-որ մի բան գտնելու այնտեղ, որտեղ նման խնդիր չկա։ Մեր երկրից, այլ ոչ թե Արարատի կատարից ենք նայում աշխարհին։ Բոլորը՝ և՛ լրագրողները, և՛ վերլուծաբանները, գավառական մտածելակերպով են այս հարցին նայում ու անուններ կպցնում։ Երկրում բազմաթիվ հարցեր կան, ու, դա թողած, ինչո՞վ են զբաղված, էդ ի՞նչ հարցեր են, որ բարձրաձայնում եք։ Հայաստանը տարածաշրջանում դարձել է թշվառ երկիր։

– Դրա դեմ պայքարողը ՀԱԿ-ն էր, ու հիմա նույնիսկ նրա ներսում մարդիկ չեն վստահում այն քաղաքական կուրսին, որը կոնգրեսի առաջնորդն է որդեգրել։ Կարծիք կա, որ ՀԱԿ-ն այլևս գոյություն չունի և ինքնուրույն գործոն չէ։ Ի դեպ, սա ասում են հենց կոնգրեսականները։

– Էդ մարդկանց դժգոհությունը լրիվ այլ հիմք ունի, դրա համար էլ ՀԱԿ-ին փնովում, վատաբանում են։ Եթե այդպես են ասում և ուզում են դուրս գալ, հարց՝ իսկ ի՞նչ է իրենց արածը։ ՀԱԿ-ի դեմ խոսե՞լը, սա ժողովրդի համար ամենակարևո՞ր հարցն է։ Դուրս ես գալիս, դա քո իրավունքն է, բայց հետ ուղղությամբ քար չեն շպրտում։ Ամեն մեկն էլ մի պատճառ կարող է բռնել էս մեկն ինձ լավ չժպտաց, մյուսը չբարևեց, էսպես, էնպես։ Վերջին հաշվով, տուն-տունիկ չէ։ Մեր երկրում դրությունն այնպիսին է, որ նման մանրուքներն ուղղակի զզվեցնում են։

– Այսուհանդերձ, ՀԱԿ-ը իր թեկնածուով, ասել է՝ Լեոն Տեր-Պետրոսյանով, կմասնակցի՞ ընտրություններին։

– Եթե Տեր-Պետրոսյանը մտնի ընտրապայքարի մեջ, ինձ թվում է, լրիվ այլ իրողություններ կլինեն։

– Ինչո՞ւ եք «եթե»-ով խոսում, հնարավոր է չառաջադրվի՞։

– Չէ, վստահ եմ, Տեր-Պետրոսյանը կառաջադրվի։ Չեմ կարծում, որ, բացի Տեր-Պետրոսյանից, ՀԱԿ-ի ներսում այլ թեկնածու կառաջադրվի։ Ճիշտ է, խելոք տղաներ կան, առնվազն մի քանի հոգի կարող է նախագահ դառնալ։ Ի միջի այլոց, ՀԱԿ-ում ամենաշատն է նման մարդկանց թիվը։ Այս ընտրությունը պիտի Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ լինի, նա պիտի կատարի պատմական իր առաքելությունը, ճշգրտումներ մտցնի ներքին և արտաքին քաղաքականությունում։ Անկախության հռչակման ժամանակ ես ասում էի պիտի մի քսան տարի Հայաստանում բռնապետություն լինի, որովհետև մեր ժողովուրդը չգիտի ինչ է անկախությունը, հետո նոր ժողովրդավարության լայն հնարավորություններ տրվեն առաջ գնալու համար։ Առաջ այդպես էի մտածում (ծի¬ծաղում է- Ռ. Խ.):

Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930