Aravot.am-ի տեղեկություններով՝ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ՀՀ գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից, ինչպես նաեւ այդ վարչության նախկին պետի տեղակալ, «Հարսնաքարի» գործով» մեղադրանքը պաշտպանող դատախազ Արթուր Դավթյանից դիմում չի ստացվել:
Ինչպես հայտնի է` Ա. Դավթյանը նշանակվել է Շենգավիթ համայնքի դատախազ եւ դա տեղիք էր տվել այն խոսակցություններին, թե դատախազը մեղադրանքը չի պաշտպանի, այլ կներկայացնի ինքնաբացարկի միջնորդություն: Քանի որ այսօրվա դրությամբ որեւէ դիմում չի ստացվել, դա նշանակում է, որ «Հարսնաքարի» գործով» այսօր կշարունակվի դատական քննությունը, այն է՝ տուժող, ռազմական բժիշկ Արտակ Բայադյանի անավարտ հարցաքննությունը: