Սլովենիայի Մարիբոր քաղաքում շախմատի 8-18 տարեկան աղջիկների եւ տղաների աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի 16 ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ հաջող են մեկնարկել: Նրանցից 12-ն իրենց առաջին պարտիաներն ավարտել են հաղթանակով, մեկը ոչ-ոքի է արել, պարտվել են երեքը:
Մարիբորում այլ երկրների դրոշի ներքո եւս հայ շախմատիստներ են հանդես գալիս: Մասնավորապես, Սամուել Սեւյանը եւ Աննա-Մայա Ղազարյանը պաշտպանում են, համապատասխանաբար, ԱՄՆ-ի եւ Նիդերլանդների մարզական պատիվը: Նրանք նույնպես աշխարհի առաջնությունում մեկնարկել են հաղթանակով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ