Նոյեմբերի 8-ին, ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 03 ՏՏ 802 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրական սյանը:
Կարդացեք նաև
Մինչ փրկարարների ժամանումը՝ վարորդ, 1958 թ. ծնված Վարդան Նադարյանը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վերջինս ժամը 19.35-ին մահացել է, իսկ ուղևոր Հակոբ Նադարյանը մահացել է տեղում:
Փրկարարները դուրս են բերել դին ավտոմեքենայից:
ՀՀ ԱԻՆ