Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող ծանրամարտի համաշխարհային ուսանողական 3-րդ առաջնության հերթական օրը մրցահարթակ մտած հայաստանցի երեք մարզիկներից երկուսը բարձրացան պատվո պատվանդանի երկրորդ աստիճան: Նախ 77 կգ քաշային սամաղարցի Սամվել Գրիգորյանը երկամարտի 333 (149+184)կիլոգրամով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ ավելի ուշ թիմակցի արդյունքը կրկնեց Աղասի Աղասյանը, որի 155+195=350 կիլոգրամը նույնպես երկրորդ ցուցանիշը դարձավ, բայց 85 կգ քաշայինների պայքարում: Նույն քաշում հանդես եկած Վահրամ Գեւորգյանը երկամարտի 340(155+185)կիլոգրամով գրավեց հինգերերդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ