ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Սերժ Սարգսյանը մոտեցավ Բուզանդի 1/3 շենքի մոտ՝ ՀՀԿ գրասենյակի մոտ բողոքող արմավիրցներին։
Ինչո՞ւ եք աղմկում,- այս բառերով դիմեց ներկաներին Սարգսյանը՝ շարունակելով, թե ասել էր,ո ր նիստից հետո լսելու է նրանց։
Նա ընդհատեց կնոջ խոսքը,ով, նրան բողոքի նամակի հանձնելիս, խոսքում արդարություն պահանջեց Արմավիրի նախկին քաղաքապետ Սեւակ Մինասյանի «ապօրինի ձերբակալության» առիթով։
«Ձերբակալությունն ապօրինի չէ»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, թե .«Խնդրանք ունեք, կլսեմ»։
Սարգսյանը հավելեց, թե «նախորդ դեպքերից էլ օրինակ բերեմ», փոքր երկիր է, եւ «երկրի բոլոր իրադարձություններից ես տեղյակ եմ»։
Նա վերցրեց նամակն ու հեռացավ։
Հիշեցնենք, որ Արմավիրի քաղաքապետի նախկին թեկնածու Սեւակ Մինասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով/ զենքի գործադրմամբ խուլիգանություն/, կատարվում է նախաքննություն եւ կատարվում են օպերատիվ գործողություններ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
Մանրամասները կարդացեք այստեղ: