ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարգելի պատճառներով է բացակայել։
Այս մասին նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա լրագրողներին տեղեկացրեց, թե ինչ հարցեր են քննարկվել նիստին։ Ըստ նրա՝ ներքաղաքական հարցերի քննարկմանը զուգահեռ հստակեցվել է դեկտեմբերի 15-ի համագումարի օրակարգը։ Քվեարկությանը դրվելիք հարցը մեկն է լինելու՝ Սերժ Սարգսյանի առաջադրումը։
Մոտ օրերս Սերժ Սարգսյանը ՀՀԿ տարածքային կառույցում կառաջադրվի իբրեւ համագումարի պատվիրակ։
Շարմազանովն այսօր անդրադարձավ նաեւ ՀՅԴ հայտարարությանը՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգի եւ խորհրդարանական կառավարման անցնելու վերաբերյալ։
Մանրամասները կարդացեք այստեղ: