Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը գիտաշխատողների աշխատավարձի մասին. «Ո՜ւր էր լիներ 450 մլն դրամի խնդիր, վաղուց լուծած կլինեի»

Նոյեմբեր 08,2012 21:56

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Aravot.am-ի հետ զրույցում վերահաստատեց տարիներ առաջ գիտության ոլորտի ֆինանսավորման մասին իր պնդումը՝ առ այն, որ զավեշտալի եւ նոնսենս է, որ գիտաշխատողները այդքան ցածր են վարձատրվում՝ 2 անգամ ավելի քիչ, քան ուսուցիչները:

Նա ասաց. «Իհարկե, գիտաշխատողները պետք է ստանան շատ ավելի մեծ աշխատավարձ, քան այսօր ստանում են: Խնդիրը հետեւյալն է՝ չկա այդ աշխատավարձի աղբյուրը՝ մեկ, երկրորդը՝ բարձրաձայնելու ենք գիտության կառուցվածքային բարեփոխումների խնդիրը, երրորդը՝ աշխատավարձը հաշվարկելիս հաշվի առնենք, որ շատ ու շատ գիտաշխատողներ կկարողանան բացի բազային աշխատավարձից ընդգրկվել տարբեր թեմատիկ եւ այլ գիտական պրոյեկտների մեջ, ստանան հավելավճարներ, ընդգրկվեն միջազգային պրոեկտերում: Այսինքն, փաստացի, նրանք ստանան ավելի բարձր աշխատավարձ, քան պետական բյուջեն է: Իհարկե, պետական բյուջեի վարձատրությունն այսօր չի կարող բավարարել: Ցույց տվեք մեզ տեղը, որտեղից կարող ենք վերցնել»: Մեր դիտարկմանը, որ ԳԱԱ մոտ 2000 գիտաշխատողներ ընդհանրապես ընդգրկված չեն բուհական համակարգում եւ միայն բազային աշխատավարձի հույսին են, ուստի գոնե նրանց աշխատավարձը բարձրացնելու համար անհրաժեշտ է 350-450 մլն դրամ՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ո՜ւր էր, այդպես լիներ, ո՜ւր էր: Բայց գիտնականը գիտնական է, չէ՞, ինչո՞ւ պետք է խտրականություն դնենք: Գիտությունը գիտություն է՝ լինի ակադեմիական ինստիտուտներում, բուհական համակարգում, պետությունը միատեսակ քաղաքականություն է վարում: Ուր էր լիներ 450 մլն դրամի խնդիր: Ես ձեզ հավաստիացնում եմ, այդ խնդիրը ես վաղուց լուծած կլինեի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930