Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ. «Կառավարության որոշմամբ` գյուղերում մենաշնորհների հիմքեր են առաջանում»

Նոյեմբեր 08,2012 21:36

«Հայաստանի տնտեսությունը այս 4-5 տարիներին ունեցավ բավականին կորուստներ, որոնք ճգնաժամի հետեւանքներն են: Իմ ուսումնասիրությունը  ցույց տվեց, որ Հայաստանի ոչ դիվերսիֆիկացված տնտեսության պատճառով ճգնաժամը մեծ բացասական ազդեցություն թողեց: Իհարկե, երեկարաժամկետ հակաճգնաժամային միջոցառումենրը կարողացան բացասական զարգացումները կանխել: Բայց այն հանգամանքը, որ 2009 թվականին մենք ունեցանք 14,1% համախառն ներքին արդյունքի անկում, փաստում է այն մասին, որ մենք աշխարհի վատագույն հնգյակում հայտնվեցինք: ՀՆԱ-ն 2008-ին դոլարային արտահայտությամբ 12 միլիարդ էր, այժմ` 10 միլիարդը չի գերազանցում: Մենք դոլարային արտահայտությամբ ՀՆԱ-ի մակարդակը չենք կարողանում գերազանցել 5 տարի շարունակ, այսինքն հասնել նախկին մակարդակին»: Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում «Ֆինանսական ճգնաժամի սոցիալ-տնտեսական ազդեցությունը. Հայաստանն այսօր եւ վաղը» թեմայով քննարկման ժամանակ ասաց փորձագետ Վիլեն Խաչատրյանը` ներկայացնելով իր հետազոտության արդյունքները:

Պարոն Խաչատրյանը նաեւ նշեց, որ մեր երկրի տնտեսությունն աստիճանաբար դիվերսիֆիկացվում է եւ կախումը Եվրոպայից թուլանում է:  Նշենք, որ հետազոտություններն իրականացվել են «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» հովանավորությամբ:

Քննարկմանը ներկա ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը, որը հետազոտություն է իրականացրել գյուղատնտեսության զարգացումը սոցիալ-մշակութային ասպեկտով, ասաց, որ հաշվի առնելով տարածքների համաչափ զարգացման ծրագրի իրականացումը, ապա գոնե սոցիալ-մշակութային տեսանկյունից չենք կարողացել հասնել այդ զարգացմանը. Իսկ դրա վկայությունը ահռելի մասշտաբների հասնող արտագաղթն է, հատկապես սահմանամերձ եւ հեռավոր լեռնային բնակավայրերից. «Այս առումով, ընդունելով հանդերձ տնտեսական քաղաքականության ճգնաժամի հաղթահարման քաղաքականությունը, որ որոշ տարրերի վրա արյունավետ է ազդել, վիճակը բարվոք չէ»:

Պարոն Գաբրիելյանը նաեւ կարծիք հայտնեց, որ կառավարության `գյուղական տնտեսությունների խոշորացման հայեցակագը հիմքեր է նախապատրաստում խոշոր խաղացողների մուտքը գյուղատնտեսության ոլորտ եւ մենաշնորհների հիմք է ապահովում: Օրինակ, ըստ պարոն Գաբրիելյանի, «արտոնյալ պայմաններ է ստեղծվում խոշոր նեդրողների համայնքային սեփականության խոշոր հողերը վարձակալությամբ տրամադրելու համար»:

Սրան արձագանքեց դահլիճում ներկա Արմավիրի մարզի բնակիչներից մեկը, եւ ասաց, որ իրականում հաճախ հողերը ոռոգելու սեզոնին, չգիտես ինչո՞ւ սովորական գյուղացիներին ուղղակի ջուր չեն տալիս, դրան զուգահեռ խոշոր հողատերերի համար ջուր ապահովում են:

Պարոն Գաբրիելյանը նշելով մի շարք խնդիրներ նաեւ լուծումներ է առաջարկել կառավարությանը:

Փորձագետ Վիլեն Խաչատրյանն էլ, հիմնվելով իր իսկ հետազոտությունների վրա, մի շարք առաջարկություններ է ներկայացրել սոցիալական եւ տնտեսական քաղաքականության առումով: Նշենք, դրանցից մի քանիսը. «Փորձել նվազագույնի հասցնել ՀՀ տնտեսության կախվածությունն արտաքին տրանսֆերտներից եւ տնտեսական աճ ապահովել ներքին ռեսուրսների հաշվին, իսկ արտաքին ռեսուրսներն օգտագործել տնտեսական համագործակցության ընդլայնման համար: Հարկավոր է շեշտը դնել ՓՄՁ-ների կողմից ճգնաժամերին պատրաստ լինելու եւ դրանց հաղթահարման համապատասխան գործիքներին տիրապետելու հմտությունների զարգացման վրա: Գյուղատնտեսական մթերքի ապահովագրման համակարգի ներդրում: Առաջին անհրաժեշտության ապրանքների եւ որոշ սպառողական ապրանքների գների նկատմամբ հատուկ գնային ցածր քաղաքականություն մշակել: Մրցունակ գործարարության համար նպաստավոր հարկային դաշտ ստեղծելու գաղաարը կյանքի կոչել` ապահովելով ՓՄՁ-ների համար գործունեության նպաստավոր պայմաններ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930