ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի բնակիչ Թերենս Դիքսոնը փակված է մնացել այն տան ավտոտնակում, որը կողոպտել էր: Դիքսոնին չէր հաջողվել դուրս գալ այնտեղից, քանի որ ավտոտնակն ու տունը կապող դուռն այնպես էր փակել, որ այն կողպվել էր: Տան տերերն այդ ընթացքում գտնվում էին արձակուրդի մեջ, հետևաբար կողոպտիչը, չգտնելով ոչ մի ուտելիք, 8 օր շարունակ սնվել էր շների համար նախատեսված կերով: Չնայած դրան` կողոպտիչը դատի է տվել տան տերերին՝ պնդելով, որ ինքն այդ ընթացքում բարոյական մեծ վնաս է կրել: «Արդարամիտ» դատարանը հայցը բավարարվել է. Դիքսոնը ստացել է 500.000 ԱՄՆ դոլարի փոխհատուցում:
Ամերիկաբնակ 19-ամյա Կարլ Թրումանը, չնկատելով, որ վարորդը գտնվում է ավտոմեքենայում, փորձել է գողանալ վերջինիս մեքենայի անվադողերը:Արդյունքում նա հայտնվել է մեքենայի տակ և դատարանի կայացրած վճռով վարորդից ստացել 74,000 ԱՄՆ դոլարի փոխհատուցում և անվճար բժշկական օգնություն:
Ֆիլադելֆիա նահանգի բնակչուհի Ամբեր Կարսոնը դատի է տեղի ռեստորաններից մեկի տիրոջը: Պատճառը ռեստորանի հատակի թաց լինելու հետևանքով Կարսոնի սայթաքումն ու մարմնական վնասվածքների ստացումն էին: Դատարանը, հաշվի չառնելով, որ հատակը թրջվել էր հենց տիկին Կարսոնի պատճառով ( սայթաքելուց 30 վայրկյան առաջ նա վիճել էր ընկերոջ հետ ու շամպայնով «լողացրել»նրան) կայացրել է վճիռ, որով պարտավորեցրել է ռեստորանի տիրոջը տուժածին վճարել 113.500 ԱՄՆ դոլարի փոխհատուցում:
Ավստրալիայի մայրաքաղաքը որոշելիս նրա երկու մեծ քաղաքների փոխհամաձայնություն չլինելու պատճառով մայրաքաղաքը ընտրվել է ավելի փոքր քաղաքը` Կանբերան:
Դանուբ գետը հոսում է եվրոպական 9 երկրով: Դանուբի ափին գտնվող խոշոր քաղաքներն են Ռեգենսբուրգը, Լինցը, Վիեննան, Բրատիսլավան, Բուդապեշտը, Նովի Սադը, Բելգրադը, Ռուսեն, Բրեիլան, Գալացը, Իզմայիլը։
Անդրանիկ Ջալալյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: