Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար ինտերնետ կառավարման ֆորումը Բաքվում անցկացնելը ևս մեկ քարոզչական հաջող քայլ է, ինչպես Եվրատեսիլն ու Բաքվում 2020թ. օլիմպիական խաղերն անցկացնելու առաջարկն էր: Ադրբեջանի իշխանությունը 500 միլիոն դոլար էր ծախսել Եվրատեսիլի վրա, վարձում է գործակալներ, որոնք լրագրողներին ամեն ինչ ներկայացնում են Ադրբեջանի իշխանության ուզած տեսակետով, հոգում է բրիտանացի պաշտոնյաների ուղևորության ծախսերը, որպեսզի նրանք տեսնեն «Իրական Ադրբեջանը» (հակառակ այն Ադրբեջանին, որի խորհրդարանում ոչ մի ընդդիմադիր գործիչ չկա): Գրում է բրիտանական «Թելեգրաֆ» թերթը` անդրադառնալով Բաքվում անցկացվող ինտերնետ կառավարման ֆորումին:
Շարունակելով, թերթը նշում է, որ Ադրբեջանը մի երկիր է, որը հալածում է ինտերնետ ակտիվիստներին, մասնավորապես` բլոգեր Էմին Միլլին և Ադնան Հաջիզադային: Ստրասբուրգում գտնվող բլոգեր և ինտերնետ ակտիվիստ Էլնուր Մաջիդլին սպառնում էր 12 տարվա ազատազրկում «ատելության քարոզ»-ի համար, այն բանից հետո, երբ նա Ֆեյսբուքում տեղադրել էր Ադրբեջանում հազվագյուտ երևույթ հանդիսացող 2011թ. բողոքի ցույցի նյութեր: Նրա առցանց ակտիվության պատճառով ոստիկանները տակնուվրա էին արել նրա ընտանիքի տունը: Նրա հայրը ութ ժամ հարցաքննվել էր ոստիկանությունում, իսկ հետո հեռացվել իր աշխատանքից:
Եվ այս երկրում պետք է անցկացվի ՄԱԿ-ի նախաձեռնած ինտերնետի ղեկավարման ֆորումը ու օգնի սահմանել, թե որն է լինելու հետագայում ինտերնետի ազատության շրջանակը: Գրում է «Թելեգրաֆ»-ը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ